Լիլիան Ֆեյթֆուլ
Լիլիան Ֆեյթֆուլ | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1865[1] |
Ծննդավայր | Hoddesdon, Broxbourne, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 2, 1952[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Չելթնեմ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սոմերվիլ Քոլեջ (1887) և Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն | Դասղեկ և համաշխարհային դատավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Լիլիան Մերի Ֆեյթֆուլ (անգլ.՝ Lilian Mary Faithfull, մարտի 12, 1865[1], Hoddesdon, Broxbourne, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 2, 1952[1], Չելթնեմ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլերենի ուսուցիչ, դպրոցի տնօրեն, կանանց իրավունքների պաշտպան, դատավոր և սոցիալական աշխատող։ Նա այն կանացից մեկն էր, որոնք պայքարում էին կանանց համալսարանական կրթության համար[3]։
1889 թվականից մինչև 1894 թվականը նա եղել է Հոլոուեյի Թագավորական քոլեջի դասախոս, այնուհետև սկսել է աշխատել Լոնդոնի թագավորական քոլեջում, որտեղ հաջորդ 13 տարիների ընթացքում փոխարինել է Կոռնելի Շմիտցին Կանանց բաժնի փոխտնօրենի պաշտոնում։ 1907 թվականից մինչև 1922 թվականնը եղել է Չելտենհեմի կանանց քոլեջի տնօրենը։ 1920 թվականին դարձել է Չելտնեմի Խաղաղության դատավոր՝ դառնալով Անգլիայի առաջին կին դատավորներից մեկը։ Հիմնադրել է տարեցներին օգնություն տրամադրող կազմակերպություն, որն այժմ կոչվում է Չելտնեմի Լիլիան Ֆեյթֆուլի տուն։ Կյանքի վերջին ամիսներն անցկացրել է իր հիմնադրած տներից մեկում։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիան Ֆեյթֆուլը ծնվել է 1865 թվականին Հոդեսդոնում, Հերթֆորդշիր նահանգում։ Նրա հայրը՝ Ֆրենսիս Ֆեյթֆուլը, գրասենյակային աշխատող էր։ Մայրը՝ Էդիթ Լլոյդը, խնամել է ութ երեխաներին, միաժամանակ գրել է Անգլիայի պատմություն աշխատանքը և հոդվածներ` ամսագրերի համար։ Վեց աղջիկներից և երկու տղաներից Լիլիանը երկրորդ ամենակրտսերն էր։ Ընտանիքը պատկանում էր միջին դասի վերին շերտին և ապրում էր Հարթֆորդշիր կոմսության ամառանոցում։ Ֆեյթֆուլլը նախնական կրթությունը ստացել է Հոդեսդոնի Գրանժ դպրոցում։ Այնուհետև ստացել է տնային ուսուցում մոր կողմից[4][5]։ Կանանց իրավունքներիի առաջին ակտիվիստներից Էմիլի Ֆայթֆուլը նրա զարմուհին էր։ Ֆեյթֆուլլի ծնողները գենդերային իրավահավասարության և հանրային ազատական հայացքների հանդեպ հստակ դիրքորոշում ունեին, բայց նրանք արմատականներ չէին։
Ֆեյթֆուլն ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Սեմերվիլի քոլեջ՝ դրա հիմնադրվելուց ընդամենը չորս տարի անց, 1883 թվականին։ Նա հոկեյի կանանց թիմի առաջին ավագն էր և թենիսի քոլեջի չեմպիոնը։ 1887 թվականին դարձել է Անգլիայի առաջին կինը, որն ավարտել է քոլեջը[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1887 թվականից մինչև 1888 թվականը Ֆեյթֆուլը դասավանդել է Օքսֆորդի ավագ դպրոցում և եղել է Մադլեն Շաու Լեֆևրեի քարտուղարուհին[4]։ 1889 թվականից մինչև 1894 թվականը եղել է Հոլոուեյի Թագավորական քոլեջի դասախոս, այնուհետեւ սկսել է աշխատել Լոնդոնի Թագավորական քոլեջում, որտեղ հաջորդ 13 տարիների ընթացքում փոխարինել է Կոռնելիա Շմիտցին[5][6][7]։ Այստեղ նա հանդիպել է Վիրջինիա Վուլֆին։
1890 թվականին Ֆեյթֆուլն առաջարկել է, որ Օքսֆորդում կամ Քեմբրիջում միջբուհական մարզաձևերում մրցող կանայք պետք է ստանան հատուկ կրծքանշաններ, ինչպես նրանց տղամարդ գործընկերները։ Նրա առաջարկն իրականացվել է 1891 թվականին և սկիզբ է դրվել «Լեդի Բլյու» ուսանողական մրցույթին[6]։ Մարգարեթ Ջիլիլենդի և Սառա Բուրսալլի հետ միասին Ֆեյթֆուլը կարծում էր, որ խոհարարության, լվացքի և հիգիենայի կենցաղային կարևոր թեմաները պետք է ընդգրկվեն համալսարանական քոլեջների ուսումնական ծրագրում[8]։ Նա ցանկանում էր ազատվել գիտությամբ զբաղվող կանանց և «տնային գիտություն» ուսումնասիրող կանանց միջև առկա անդունդից։
1895 թվականին դարձել է կանանց հոկեյի ասոցիացիայի առաջին նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1907 թվականը, երբ ստացել է կանանց Չելտենհեմ քոլեջի տնօրենի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Դորոթեա Բիլին։
Ֆեյթֆուլը մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին, Ֆեյթֆուլ Հաուսում և թաղվել է Չելտենհեմում[4][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Adams, Pauline (1996). Somerville for women: an Oxford college, 1879–1993. Oxford University Press. էջ 61. ISBN 978-0-19-920179-2.
- ↑ 4,0 4,1 4,2 «Lilian Faithfull». Oxford Dictionary of National Biography subscription. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 5,0 5,1 Gorham, Deborah (2012). The Victorian Girl and the Feminine Ideal. Routledge. ISBN 978-0-415-62326-1.
- ↑ 6,0 6,1 6,2 Hollingsworth, Kent (2010). The Kentucky Thoroughbred. University Press of Kentucky. էջ 44. ISBN 978-0-8131-3898-5.
- ↑ 7,0 7,1 Batson, Judy G. (2008). Her Oxford. Vanderbilt University Press. էջեր 64–65. ISBN 978-0-8265-1610-7.
- ↑ Clendinning, Anne (2004). Demons and Domesticity: Women and the English Gas Industry, 1889–1939. Ashgate Publishing, Ltd. էջ 110. ISBN 978-0-7546-0692-5.
|