Լիլիանա Կոզլովիչ
Լիլիանա Կոզլովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Modern Centre Party? |
---|---|
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավաբան |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կոպեր, Սլովենիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Լիլիանա Կոզլովիչ (սլովեն.՝ Lilijana Kozlovič, հոկտեմբերի 30, 1962, Կոպեր, Սլովենիա[1][2]), սլովենացի կին քաղաքական գործիչ։ Իրավաբանական գիտությունների մագիստրոս։ Ժամանակակից կենտրոնի կուսակցության անդամ[2]։ Վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորությամբ 2020 թվականի մարտի 13-ին ձևավորված Յանշայի երրորդ կաբինետում արդարադատության գործող նախարարն է[3]։ 2014-2016 թվականներին եղել է Սլովենիայի Պետական ժողովի պատգամավոր։ 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի մարտը եղել է շրջակա միջավայրի գործակալության գլխավոր տնօրենը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլիանա Կոզլովիչը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 30-ին Կոպեր քաղաքում[1][2]։
1997 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2012 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների մագիստրոսի կոչում[1][2]։
1981 թվականից աշխատել է Կոպեր քաղաքի ոստիկանական վարչությունում։ 1997 թվականից ղեկավարել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման և հասարակական կարգի բաժինը, այնուհետև՝ ներքին վարչական գործերի բաժինը։ 1999-2000 թվականներին եղել է փորձնակ Սլովենիայի Գերագույն դատարանում։ 2004 թվականից աշխատել է վարչական գործերի և էլեկտրոնային վարչարարության պետական կառավարման նախարարությունում[1]։
2005-2014 թվականներին ղեկավարել է Կոպերի վարչակազմը[1][2]։
2014 թվականի հուլիսի 13-ի ընտրություններում ընտրվել է Սլովենիայի 7-րդ գումարման Պետական ժողովի պատգամավոր Ժամանակակից կենտրոնի կուսակցությունից[1]։ Եղել է Ժամանակակից կենտրոնի կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալ[4]։
2016 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է պետական կառավարման նախարար Բորիս Կոպրիվնիկարեին կից Ցերարի կառավարության գլխավոր քարտուղար[1]։ Փոխարինել է Դարկո Կրաշովեցին (Darko Krašovec), որի հրաժարականը Միրո Ցերարն ընդունել է սեպտեմբերի 14-ին։ Ազատված պատգամավորական տեղը զբաղեցրել է նախկին բժիշկ և Ժամանակակից կենտրոնի կուսակցության անդամ Վլաստա Պոչկայը (Vlasta Počkaj)[4]։ 2018 թվականից աշխատել է որպես խորհրդատու՝ Հավասարության սկզբունքի պաշտպանին կից։ 2019 թվականի հունիսին նշանակվել է շրջակա միջավայրի գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2019 թվականի դեկտեմբերին՝ գլխավոր տնօրեն[1]։
2020 թվականի մարտի 13-ին Յանշայի երրորդ կաբինետում ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «mag. Lilijana Kozlovič, Minister of Justice» (անգլերեն)։ GOV.SI։ 2020-03-13։ Վերցված է 2020-03-22
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Predčasne volitve v državni zbor 2014» (սլովեներեն)։ Državne volilne komisije։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-19-ին։ Վերցված է 2020-03-22
- ↑ 3,0 3,1 «В Словении утвердили состав нового правительства»։ ТАСС։ 2020-03-13։ Վերցված է 2020-03-19
- ↑ 4,0 4,1 «Nova generalna sekretarka vlade bo Lilijana Kozlovič» (սլովեներեն)։ www.24ur.com։ 2016-09-15։ Վերցված է 2020-03-22
|