Լիզա Դանիելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Դանիելի
Ծնվել էհունիսի 4, 1930(1930-06-04)
ԾննդավայրՌեդինգ
Մահացել էհունվարի 24, 2014(2014-01-24) (83 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Լիզա Դանիելի (անգլ.՝ Lisa Daniely, հունիսի 4, 1930(1930-06-04), Ռեդինգ - հունվարի 24, 2014(2014-01-24)), բրիտանացի կինո-հեռուստատեսության դերասանուհի։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերկշիրի Ռեդինգ քաղաքում։ Հայրը անգլիացի փաստաբան, մայրը՝ ֆրանսիացի։ Կրթություն ստացել է Փարիզում, ապա սովորել Սառա Բեռնար թատրոնում[1]։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 21 տարեկան հասակում, Լիլի Մառլեն անվանադերում (1950)[2], իսկ Հինդլն արթնանում է ֆիլմում (1952) մարմնավորել է ջրաղացի աշխատող Ջենի Հոութորնին[3]։ Աղվեսը՝ «պոչին» ֆիլմում (1955) նա խաղացել է Լարի Պերկերսի հետ, ավելի ուշ հայտնվել է Սիմբայի անեծքը սարսափ ֆիլմում (1965)։ Հետագայում նա ավելի շատ հայտնվում էր հեռուստատեսությամբ[4]։ 1958 թվականին նկարահանվել է Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որտեղ խաղացել է Դայան Բրեդին[1]։

Նա հայտնվել է նաև՝ Սուրբը, Վտանգավոր Մարդ,Դոկտոր Հու, Տարօրինակ պատասխան, Խնամակալները, Առաջին Չերչիլները (որպես Մարի թագուհի), Վան Դեր Վոլկ և Շերլոկ Հոլմսի արկածները և այլ հեռուստանախագծերում[5]։ 1996 թվականին նկարահանված Սիրահարված թագուհին ֆիլմում նա մարմնավորեց Եղիսաբեթ II թագուհուն[6]։ 2007 թվականին նա ետնաբեմում մեկնաբանեց Անտեսանելի մարդը ֆիլմի մի քանի դրվագներ, որոնք նկարահանել էր Network DVD-ին[7]։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Լիզա Դանիելին ամուսնացել է Գրեյ Բլեյքի հետ։ Զույգը չի ունեցել երեխաներ։ Դանիելին մահացել է 2014 թվականի հունվարի 24-ին՝ չբացահայտված պատճառներից։ Նրա մասին հոգ էին տանում որդեգիր տղան՝ Սին Բլեյքը, ինչպես նաև զարմուհին և երկու զարմիկները[1]։

Կինոգրաֆիայի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլի Մառլեն (1950) անվանադեր
  • Հինդլն արթնանում է (1952)
  • Վիրաբույժ իրավագետը (1953)
  • Վագրը «պոչին» (1955)
  • Ճամփորդը (1957)
  • Արատավոր օղակ (1957)
  • Միջին դասընթաց (1961)
  • Սիմբայի անեծքը (1965)
  • Անծանոթը տանը (1967)
  • Հուշանվեր (1989)
  • Ոսկե աչք (1989) Կապիտանի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kavanagh, Anne (2014 թ․ փետրվարի 24). «Lisa Daniely obituary». theguardian.com. Guardian Media Group. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. Reid, John Howard (2006). More Movie Musicals (անգլերեն). Lulu.com. էջ 101. ISBN 9781411673427. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Hindle Wakes (1952)». BFI.
  4. «Lisa Daniely». BFI.
  5. «Lisa Daniely». www.aveleyman.com.
  6. «Princess in Love (1996)». BFI.
  7. «Invisible Man (The): The Complete Series:». Network On Air. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]