Jump to content

Լիդիա Տեյուտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Տեյուտինա
Ծնվել էհոկտեմբերի 1, 1945(1945-10-01)
ԾննդավայրՈւելեն, Չուկոտսկի շրջան, Չուկոտկայի ինքնավար օկրուգ, Կամչատկայի երկրամաս, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2012
Մահվան վայրՈւելեն, Չուկոտսկի շրջան, Չուկոտկայի ինքնավար օկրուգ, Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ՄայրՎերա Էմկուլ

Լիդիա Իվանովնա Տեյուտինա (հոկտեմբերի 1, 1945(1945-10-01), Ուելեն, Չուկոտսկի շրջան, Չուկոտկայի ինքնավար օկրուգ, Կամչատկայի երկրամաս, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012, Ուելեն, Չուկոտսկի շրջան, Չուկոտկայի ինքնավար օկրուգ, Ռուսաստան), նկարիչ փորագրող, չուկոտյան գեղարվեստական դինաստիայի ներկայացուցիչ (Արոմկե - Վերա Էմկուլ - Լ. Թեյուտինա)։ ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Տեյուտինան ծնվել է 1945 թվականին Ուելեն ավանում, ծովային կենդանիների որսորդ և փորագրող Իվան Տեյուտինի և փորագրող Վերա Էմկուլի ընտանիքում։ Ոսկրի վրա փորագրող Արոմկեի թոռնուհին է։ Ավարտել է Ուելենի ավանային դպրոցի 8-րդ դասարանը[1][2]։ Ոսկորի վրա փորագրության արվեստի առաջին դասերը նա ստացել է մորից։ Հինգերորդ դասարանից նա հաճախում էր ոսկրափորագրության խմբակ և սովորում էր Իվան Սեյգուտեգինի մոտ։ 1964 թվականից նա հաճախում էր Ուելենի ոսկրափորագրության արհեստանոց, սովորելով փորագրիչ վարպետ Գալինա Տինատվալի մոտ[3][2]։

1964-2002 թվականներին աշխատել է Ուելենի ոսկրափորագրության արհեստանոցում, այնուհետև դասավանդել Ուելենի դպրոցում[1][2]։ Մասնակցել է մարզային, տարածաշրջանային և հանրապետական ցուցահանդեսների. «Խորհրդային Ռուսաստան» (Մոսկվա, 1975), «Հայրենի երկրով» (Մոսկվա, 1976), «Չուկոտյան-Էսկիմոսական փորագրություն և ոսկրափորագրություն» (Մոսկվա, 1977), «Խորհրդային Հեռավոր Արևելք» (Վլադիվոստոկ, 1974, Չիտա, 1980) և ժողովրդական արվեստի ցուցահանդեսների արտերկրում[4]։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ[4][2]։

Մահացել է 2012 թվականին, Ուելենում[5]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ և հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկությունից սկսած զբաղվելով ոսկորափորագրությամբ և կողմնորոշվելով մասնագիտության ընտրության հարցում՝ Լիդիա Տեյուտինան որպես աշակերտ մեկ ամիս հաճախեց Ուելենի ոսկորափորագրության արհեստանոց, այնուհետև դարձավ պրոֆեսիոնալ քանդակագործ։ 1970-ականների կեսերին Չուկոտկայի արվեստի պատմաբան Տ. Բ. Միտլյանսկայան նրան ներկայացնում է որպես «կայացած հետաքրքիր վարպետ»[6]։

Տեյուտինայի վաղ և հասուն շրջանի գործերը իրենցից ներկայացնում են ծովափղի ժանիքների վրա կատարված գունավոր փորագրության սյուժետային կոմպոզիցիաներ։ Փորագրությունների թեմաներն էին Չուկոտկայի ժողովրդական հեքիաթները և Չուկոտկայի ժամանակակից նկարչուհու կյանքը, չուկոտյան- էսկիմոսյան բանահյուսության հերոսների կերպարները, որսորդներն ու հյուսիսային եղջերուները, երեխաները, բևեռային կենդանիները[4][7]։

Նկարչուհին «ծավալուն և բարդ կոմպոզիցիաները» սկսում էր փորագրել ժանիքի լայն մասից՝ աստիճանաբար լցնելով ամբողջ մակերեսը[8]։

Ըստ Տ. Բ. Միտլյանսկայայի, Տեյուտինան «իր մորից ժառանգել է եռանդուն, լայնամասշտաբ նկարչությունը, կոմպոզիցիայի վարպետությունը, պատկերները ժանիքի ողջ երկարությամբ ռիթմիկ և գեղեցիկ դասավորելու ունակությունը»[8]։

Արվեստաբանները փորագրիչի ստեղծագործության բնորոշ առանձնահատկություններից են համարում նրա «կոմպոզիցիաների ինքնատիպությունը», «ցայտուն շրջագծված ուրվագիծը», «խոշոր, արտահայտիչ գծանկարը», նշվում է նաև փորագրություններում գույների կարևոր դերը[9][7]։

Իր կյանքի վերջին տարիներին նկարիչը անդրադարձել է մարդակերպ «ճանճանման» արարածների պատկերներին, որոնք կապված են հալյուցինոգեն սնկերի պաշտամունքի հետ («Թռչող ճանճանմանի բնակատեղում», «Թռչող ճանճանմանների բնակատեղում»)։ Տեյուտինայի այս փորագրությունները Չուկոտկայի արվեստի պատմաբանների շրջանում աշխատանքային վարկածի առաջացման հիմք հանդիսացան այն մասին, որ չուկչիների և էսկիմոսների հոգևոր մշակույթում հավանաբար գոյություն է ունեցել որոշակի կայուն « նախօրինակ», կապված «մարդակերպ ճանճանման արարածների» մասին պատկերացումների հետ[10]։

Նկատելով Տեյուտինայի կողմից ստեղծված «մարդակերպ ճանճանման արարածների» պատկերների և հին Պեգտիմելյան քարագրությունների միջև ոճական ընդհանրությունների բացակայությունը՝ հետազոտողներ Է. Պ. Բատյանովան և Մ. Մ. Բրոնշտեյնը նշում են «երկու խմբերի մի շարք պատկերներում հիմնական բաղադրիչների համընկնման» մասին ։ Միևնույն ժամանակ, հետազոտողները չեն բացառում Պեգտիմելյան քարագրությունների վերաբերյալ հրատարակված գործերի նկարչուհու վրա ազդելու հնարավորությունը, տուրք տալով «տուրիստական արվեստի նորաձևությանը»[11]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Տեյուտինայի աշխատանքները գտնվում են Արևելքի պետական թանգարանում, դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանում (Մոսկվա), Մագադանի մարզային գավառագիտական թանգարանում, «Չուկոտկայի ժառանգություն» թանգարանային կենտրոնում (Անադիր), Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ֆոնդի ցուցահանդեսների տնօրինության, Արկտիկական արվեստի պատկերասրահում (անգլ.՝ Cherny Innuit Collection, Bern), Ուելենի ոսկրափորագրության արհեստանոցի թանգարանում և այլ թանգարաններում[4][1][2][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Митлянская, 1976, էջ 197
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Бронштейн, Карахан, Широков, 2002, էջ 84
  3. Митлянская, 1976, էջ 173, 197
  4. 4,0 4,1 4,2 4,3 Северная энциклопедия, 2004, էջ 944
  5. Батьянова, Бронштейн, 2016, էջ 55
  6. Митлянская, 1976, էջ 173
  7. 7,0 7,1 «Династия уэленских художников: Лидия Теютина». Музей Востока. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  8. 8,0 8,1 Митлянская, 1972, էջ 73
  9. Бронштейн, Карахан, Широков, 2002, էջ 15, 52
  10. Батьянова, Бронштейн, 2016, էջ 55—57
  11. Батьянова, Бронштейн, 2016, էջ 56—57
  12. «Уэленские резчики и гравёры по кости. Краткие биографические данные». Народные художественные промыслы Чукотки — Департамент образования, культуры и спорта Чукотского автономного округа. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Теютина Лидия Ивановна // Северная энциклопедия = [Practical Dictionary of Siberia and North] / сост. Е. Р. Акбальян. — [На рус. и англ. яз.]. — М.: Paulsen : Европейские издания, 2004. — С. 944. — 5000 экз. — ISBN 5-98797-001-6.
  • Митлянская Т. Б. Взгляд охотника, чуткость художника: Чукотско-эскимосское искусство художественной обработки кости // Радуга на снегу: Культура, традиционное и современное искусство народов советского Крайнего Севера : сборник. — М.: Мол. гвардия, 1972.
  • Митлянская Т. Б. Художники Чукотки / Т. Б. Митлянская. — М.: Изобр. искусство, 1976. — 208 с. — 16 000 экз.
  • Митлянская Т. Б. Новая жизнь древних легенд Чукотки : О творчестве Веры Эмкуль, Галины Тынатваль, Елены Янку, Василия Емрыкаина, Маи Гемауге / Т. Б. Митлянская, И. Л. Карахан. — Магадан: Магаданское книжное изд-во, 1987. — 196 с.
  • Бронштейн М. М., Карахан И. Л., Широков Ю. А. Резная кость Уэлена. Народное искусство Чукотки = [Bone carving in Uelen. The folk art of of Chukchi Peninsula] / [на рус. и англ. яз. ; М. М. Бронштейн, И. Л. Карахан, Ю. А. Широков ; Департамент культуры, молодежи, спорта и информац. политики Чукот. авт. округа, Гос. музей искусства народов Востока]. — М.: Святигор, 2002. — 99 с. — 5000 экз. — ISBN 5-93189-004-1
  • Батьянова Е. П., Бронштейн М. М. Мухомор в быту, верованиях, обрядах, искусстве народов Cевера // Сибирские исторические исследования : журнал. — Томск: Томск. гос. ун-т, 2016. — № 1. — С. 46—58. — ISSN 2312-461X. — doi:10.17223/2312461X/11/5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Похищение»: Сказка рассказана Лидией Теютиной. — В: Чукотские комиксы / публ. и вступ. ст.: А. Грек ; материал подгот. на основе частной коллекции и публикаций директора Ин-та этнологии и антропологии В. Тишкова // National Geographic. — М., 2011. — Т. 88. — С. 84—85.