Լիդիա Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Մեյ
էստ․՝ Lydia Mei
Ծնվել էհուլիսի 2, 1896(1896-07-02)
ԾննդավայրՀիյումաա, Wiek County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1965(1965-09-14) (69 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրնատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ՀայրJohan Mey?

Լիդիա Մեյ (Լիդիա Յուհանի Ստարկոպֆ-Մեյ, էստ․՝ Lydia Mei, 2 հուլիսի, 1896, Հիյումաա - 14 սեպտեմբերի, 1965, Տալլին), էստոնացի նկարչուհի-ջրանկարիչ, նատյուրմորտների վարպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Մեյը ծնվել է 1896 թվականի հուլիսի 2-ին էստանական Հիյումաա կղզում՝ նավապետի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի երեք երեխաներից երկրորդը։ Երեք քույրերն էլ հետագայում իրենց կյանքը նվիրել են արվեստին. Լիդիան ու Նատալյան զբաղվել են նկարչությամբ՝ դառնալով 1920-ական թվականներին էստոնական արվեստում ծավալված «Նոր իրեղենություն» ուղղության ներկայացուցիչներ, իսկ Քրիստինա Մեյը դարձել է քանդակագործ։

1915 թվականին Լիդիա Մեյն ավարտել է Տալլինի իգական գիմնազիան, այնուհետև մինչև 1918 թվականը ճարտարապետություն է սովորել Պետրոգրադի Կանանց ճարտարագիտական ինստիտուտում։ Դրանից հետո վերադարձել է Էստոնիա։ 1920-1921 թվականներին Լիդիա Մեյը՝ որպես նկարչության ուսուցչուհի, աշխատել է Տարտուի մանկավարժական քոլեջում։ Որպես ջրանկարիչ՝ Լիդիա Մեյը ճանաչում է ձեռք բերել 1920-ական թվականների վերջին. նրա նկարները ցուցադրվել են Ամստերդամում, Ռիգայում, Հելսինկիում, Բեռլինում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներում։ 1940-ական թվականների սկզբին Լիդիա Մեյն զբաղվել է մանկական գրքերի նկարազարդումներով[2]։ Լիդիա Մեյի նատյուրմորտներն աչքի են ընկնում վառ ու հարուստ գույներով[1]։

1925 թվականին Լիդիա Մեյը դարձել է Էստոնիայի Կերպարվեստի նկարիչների կենտրոնական միության (EKKKÜ) անդամ, 1931-1935 թվականներին անդամակցել է Էստոնացի նկարիչների միությանը (EKR), իսկ 1936 թվականին նա դարձել է Կիրառական արվեստի միության (RaKü) անդամ։ Լիդիա Մեյը Էստոնիայի նկարիչների միության անդամ է 1946 թվականից։

1920-1928 թվականներին Լիդիա Մեյն ամուսնացած է եղել քանդակագործ Անտոն Ստարկոպֆի հետ, այդ պատճառով էլ երբեմն հիշատակվում է որպես Լիդիա Մեյ-Ստարկոպֆ։

Լիդիա Մեյը մահացել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Տալլինում։

Լիդիա Մեյի նկարները, աշխատանքները պահվում են Էստոնիայի գեղարվեստական թանգարանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]