Լիա վան Լիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիա վան Լիր
Lia Van Lir 2012 07 05.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1924(1924-08-08)
Ծննդավայր՝Բելցի, Bessarabia within Romania, Ռումինիայի թագավորություն
Վախճանի թիվ՝մարտի 13, 2015(2015-03-13)[1][2] (90 տարեկանում)
Վախճանի վայր՝Երուսաղեմ
Քաղաքացիություն՝Flag of Israel.svg Իսրայել
Flag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտություն՝բարեգործ
Պարգևներ՝Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Իսրայելի մրցանակ
IMDb։ID 4734947

Լիա վան Լիր (եբր.՝ ליה ון ליר‎, օգոստոսի 8, 1924(1924-08-08), Բելցի, Bessarabia within Romania, Ռումինիայի թագավորություն - մարտի 13, 2015(2015-03-13)[1][2], Երուսաղեմ), արվեստի վերաբերյալ ֆիլմերի ծրագրման և ֆիլմերի արխիվացման առաջամարտիկներից Իսրայելում: Հայֆա և Երուսաղեմ ֆիլմոտեկաների, Իսրայելի կինոարխիվի և Երուսաղեմի կինոփառատոնի հիմնադիրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիա Գրինբերգը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 8-ին, Բեսարաբիայի Բալթի քաղաքում (այն ժամանակ եղել է Ռումինիայի կազմում, այժմ Մոլդովայի կազմում է): Նրա հայրը` Սիմոն Գրինբերգը, հացահատիկ արտահանող էր, իսկ մայրը` Օլգան, Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության կամավոր էր: Նա ավագ դպրոց է հաճախել և ամառներն անցկացրել է Կարպատյան լեռներում: 1940 թվականին ծնողներն ուղարկել են նրան Պաղեստին` այցելելու իր քրոջը` Բրուրիային, որն ատամնաբույժ էր և 1936 թվականին տեղափոխվել էր ապրելու Թել Ավիվում: Դրանից հետո Լիան այլևս երբք չի տեսել իր ծնոնղներին[3]:

1941 թվականին գերմանացիները սպանել են նրա հորն ու հրեական համայնքի այլ առաջնորդների: Նրա մայրն ու տատիկը աքսորվել են Մերձդնեստր և մահացել են համակենտրոնացման ճամբարում: Լիան 1943 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ` սովորելու Երուսաղեմի հրեական համալսարանում: 1952 թվականին նա ամուսնացել է հոլանդացի ինժեներ, օդաչու, դրամատուրգ և ռեժիսոր Վիմ Վան Լիրի հետ և հաստատվել է Հայֆաում[4]: Նրանց 1955 թվականին հիմնել են երկրի առաջին ֆիլմի ակումբը:

«Այն ժամանակ որևէ հեռուստատեսություն չկար... և մենք 16 մմ-անոց լուսարձակ ունեինք, որը մեզ նվիրել էր ամուսնուս հայրը: Ամեն ուրբաթ մենք մեր ընկերների հետ հավաքվում էինք ֆիլմեր դիտելու: Մեր տունն ամենահայտնին էր դարձել Հայֆայում», պատմել է նա[4]: Այս ֆիլմի ակումբը հետագայում դարձել է Հայֆա ֆիլմոտեկան: Վան Լիրերի ֆիլմերի անձնական հավաքածուն դարձել է 1960 թվականին ստեղծված Իսրայելի կինոարխիվի հիմքը:

1973 թվականին բրազիլացի բիզնեսմեն Ջորջ Օստրովսկին, ով երազում էր ֆիլմոտեկա ստեղծել Իսրայելում, առաջարկել է վան Լիրերին և Թեդի Կոլեկին միանալ իր երազանքին: Օստրովսկին նվիրաբերել է անհրաժեշտ միջոցները` Երուսաղեմի կինոկենտրոնը կառուցելու համար: Թեդի Կոլեկն ու Երուսաղեմի հիմնադրամը միջոցներ են հայթայթել Հոլիվուդի իրենց ընկերներից և ամբողջ աշխարհից: Երուսաղեմի ֆիլմոտեկան բացվել է 1981 թվականին, և Լիա վան Լիրը դարձել է դրա առաջին տնօրենը: 1991 թվականին իր ամուսնու մահից հետո նա ավագ դպրոցի ուսանողների համար սահմանել է Վիմ վան Լիր մրցանակը` երիտասարդ ֆիլմարտադրողներին քաջալերելու համար: Մրցանակաբաշխության առաջին տարում ներկայացվել է 8 ֆիլմ, իսկ 2008 թվականին ներկայացված է եղել 90 ֆիլմ[5]:

1995 թվականին նա ղեկավարել է Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը[6]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Լիա վան Լիրը պարգևատրվել է Իսրայելի մրցանակով` իր ձեռքբերումների և Իսրայել պետության և հասարակության կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար[7][8]: Իր կամավորական աշխատանքի համար նա մրցանակ է ստացել Իսրայելի նախագահ Խայիմ Հերցոգից[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիա վան Լիրը մահացել է 2015 թվականի մարտի 13-ին, 90 տարեկան հասակում, անհայտ պատճառով[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Jewish Women's Archive — 1995.
  3. Profile, Jewish Women Encyclopedia (jwa.org); accessed April 13, 2015
  4. 4,0 4,1 4,2 http://www.romanianjewish.org/en/index_isro_arhiva_30.html
  5. Jerusalem Film Festival, July 10–19, 2008, Haaretz supplement, p. 45
  6. «45th Berlin International Film Festival»։ berlinale.de։ Վերցված է December 29, 2011 
  7. «Israel Prize Official Site (in Hebrew) – Recipient’s C.V.» 
  8. «Israel Prize Official Site (in Hebrew) – Judges' Rationale for Grant to Recipient» 
  9. Obituary, deadline.com; accessed April 13, 2015.