Լիանոսի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիանոսի վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Նորս, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1251 թ.
Շինանյութսրբատաշ բազալտ և կիսամշակ քար

Սուրբ Գյուտ վանք (նաև՝ Լիանոսի վանք), գտնվում է ներկայիս Ադրբեջանի Շահբուզի շրջանի Նորս (Նորագյուղ) (այժմ՝ Նուրսու) գյուղի հյուսիսարևելյան թաղամասում[1]։

Դեռ 1980-ականներին վանքի վիճակը քայքայված էր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորսի Սուրբ Գյուտ կամ Լիանոս վանքը կառուցվել է 1251 թվականին։ Վանքի ճարտարապետը անհայտ է, սակայն հայտնի է, որ պատվիրատուն է եղել Պռոշյանների Լիանոս իշխանը[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հիմնականում կառուցված է սրբատաշ բազալտից։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Կա ավանդատների մեկ զույգ։ Վանքը ունեցել է շինարարական արձանագրություններ, սակայն դրանք անհետ կորել է։ Վանքը ունեցել է մի քանի վանքապատկան շինություններ, որոնք դեռևս 19-րդ դարի վերջերին ավերվել են[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]