Լիամ Քուփեր
Լիամ Քուփեր անգլ.՝ Liam Cooper | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Հալ, City of Kingston upon Hull | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լիամ Դեյվիդ Յան Քուփեր ( անգլ.՝ Liam David Ian Cooper; օգոստոսի 30, 1991[1], Հալ, City of Kingston upon Hull), անգլիական ծագումով շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիամը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին անգլիական Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքում[2]։ Կրթությունը ստացել է «Մալե Լամբեր» դպրոցում (անգլ.՝ Malet Lambert school)։ Դրանից հետո Քուփերն ընդունել է «Հալ Սիթիի» առաջարկը՝ դառնալ ակումբի պատանեկան կազմի խաղացող[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ապրիլին Լիամը «վագրերի» երիտասարդական թիմի կազմում դարձել է ֆուտբոլի պատանեկան լիգայի գավաթակիր։ Այս մրցաշարի եզրափակչում «Հալլ»-ի պատանիները 3:0 հաշվով հաղթել են «Կոլչեսթեր Յունայթեդ»-ի իրենց հասակակիցներին։ Քուփերն այդ խաղում դուրս է եկել մեկնարկային կազմում, խփել է առաջին գոլը, սակայն քիչ անց հեռացվել է խաղադաշտից դիտավորյալ ձեռքով խաղալու համար[4]։
Քուփերի նորամուտը «վագրերի» առաջին թիմում կայացել է նույն թվականի օգոստոսի 26-ին, երբ «Հալը» լիգայի գավաթի շրջանակներում հանդիպել է «Սուոնսի Սիթիի» հետ[5]։ Իսկ արդեն օգոստոսի 30-ին՝ իր ծննդյան 17-րդ տարեդարձին, Լիամը «Սիթիի» հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[6]։ 2009 թվականի սեպտեմբերի 26-ին Քուփերն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում, որում «Հալլը» «Էնֆիլդում» խաղում էր «Լիվերպուլի» հետ[7]։ 2010 թվականի մարտին Լիամը «Սիթիի» հետ կնքեց նոր 3-ամյա համագործակցության պայմանագիր[6][8]։ 2010/11 մրցաշրջանում պաշտպանը չի ընդգրկվել «վագրերի» կազմում՝ կես տարվա ընթացքում անցկացնելով ընդամենը երեք հանդիպում[9]։ 2011 թվականի հունվարի 10-ին անհրաժեշտ խաղային պրակտիկա ստանալու համար Քուփերը մեկամսյա վարձակալական պայմանագրով հանձնվեց «Կարլայլ Յունայթեդ» թիմին[10]։ Հունվարի 15-ին Լիամն իր նոր ակումբի կազմում նորամուտը նշեց «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում։ 73-րդ րոպեին շոտլանդացին գրավել է «ծովահենների» դարպասը՝ խփելով իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում[11]։ Հուլիսի 8-ին պաշտպանը կրկին վարձակալությամբ տրվեց «Հալլին» այս անգամ Քուփերի նոր ժամանակավոր գործատուն դարձավ «Հադերսֆիլդ Թաուն» ակումբը[6]։ Օգոստոսի 9-ին Լիամն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «տերիերների» պաշտոնական խաղում՝ յորքշիրցիները Անգլիայի լիգայի գավաթի առաջին փուլում մրցեցին «Պորտ Վեյլի» հետ[12]։ Դեկտեմբերի 1-ին Քուփերը հանդիպում է ունեցել «Հադերսֆիլդի» ղեկավարության հետ, որտեղ խնդրել է վաղաժամկետ դադարեցնել իր վարձակալությունը «Թաուն»-ում՝ «Հալ Սիթի»-ում գլխավոր մարզչի փոփոխության պատճառով։ «Տերիերների» ներկայացուցիչներն ըմբռնումով են մոտեցել շոտլանդացու ցանկությանը և նույն օրը Լիամին բաց են թողել «վագրերի» գտնվելու վայրը[13]։
Նույն թվականի մարտին խաչաձև կապանների պատռվածք է ստացել «Հալլի» կապիտան Ջեք Հոբսը[14]։ Քուփերը արժանապատվորեն փոխարինեց թիմի առաջատարին «վագրերի» պաշտպանության կենտրոնում՝ իր թիմակից Ջեյմս Չեսթերի հետ կազմելով պաշտպանների ամուր զույգ։
2012 թվականի նոյեմբերի 1-ին շոտլանդացին ամսական վարկային պայմանագրով տեղափոխվել է «Չեսթերֆիլդ» ակումբ[15]։ Քուփերի նոր թիմի մենեջեր Փոլ Քուքը, մեկնաբանելով այս իրադարձությունը, իր գոհունակությունն է հայտնել Լիամի ստորագրումից[16]։ Երկու օր անց պաշտպանն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Չեսթերֆիլդի» կազմում՝ 76 րոպե անցկացնելով Անգլիայի գավաթի խաղարկության «Հարթլփուլ Յունայթեդի» հետ խաղում[17]։ Նոյեմբերի 17-ին Քուփերն առաջին անգամ աչքի է ընկել թիմի կազմում խփած գնդակով «պրոեկտ» արենայից՝ ճշգրիտ արդյունավետ հարված հասցնելով «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ խաղում[18]։ Դեկտեմբերի 4-ին շոտլանդացու վարձակալությունը «Չեսթերֆիլդի» կողմից երկարաձգվել էր ևս մեկ ամսով[19]։ 2013 թվականի հունվարի 5-ին Լիամը մշտական հիմունքներով տեղափոխվեց դերբիշիրյան թիմ՝ ակումբի հետ կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր[20]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճշգրտվել է 2019/20 մրցաշրջանի ավարտի դրությամբ)
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Ֆուտբոլային Լիգայի Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հալլ Սիթի | 2008/09 | — | — | — | — | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 |
2009/10 | 2 | 0 | — | — | 2 | 0 | — | — | — | — | 4 | 0 | |
2010/11 | 2 | 0 | — | — | 1 | 0 | — | — | — | — | 3 | 0 | |
2011/12 | 7 | 0 | 2 | 0 | — | — | — | — | — | — | 9 | 0 | |
Ընդհանուր «Հալլ Սիթի»-ի ընթացքում | 11 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | |
Կարլայլ Յունայթեդ | 2010/11 | 6 | 1 | — | — | — | — | 1 | 0 | — | — | 7 | 1 |
Ընդհանուր «Կարլայլ Յունայթեդ»-ի ընթացքում | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 1 | |
Հադերսֆիլդ Թաուն | 2010/11 | 4 | 0 | — | — | 1 | 0 | 2 | 0 | — | — | 7 | 0 |
Ընդհանուր «Հադերսֆիլդ Թաուն»-ի ընթացքում | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |
Չեսթերֆիլդ | 2012/13 | 29 | 2 | 2 | 1 | — | — | — | — | — | — | 31 | 3 |
2013/14 | 41 | 3 | 1 | 0 | — | — | 6 | 0 | — | — | 48 | 3 | |
2014/15 | 1 | 0 | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | |
Ընդհանուր «Չեսթերֆիլդ»-ի ընթացքում | 71 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 80 | 6 | |
Լիդս | 2014/15 | 29 | 1 | 1 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 31 | 1 |
2015/16 | 39 | 1 | 1 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 41 | 1 | |
2016/17 | 11 | 0 | 2 | 0 | 5 | 0 | — | — | — | — | 18 | 0 | |
2017/18 | 30 | 1 | 1 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 32 | 1 | |
2018/19 | 38 | 3 | — | — | — | — | — | — | — | — | 38 | 3 | |
2019/20 | 38 | 2 | — | — | — | — | — | — | — | — | 38 | 2 | |
Ընդհանուր «Լիդս»-ի ընթացքում | 185 | 8 | 5 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 198 | 8 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 277 | 14 | 10 | 1 | 13 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 309 | 15 |
Շոտլանդիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2009 թվականներին Լիամը պաշտպանել է Շոտլանդիայի տարբեր երիտասարդական հավաքականների գույները։ Քուփերի վերջին «տարիքային» հավաքականը եղել է մինչև 19 տարեկանների թիմը, որի կազմում նա 2009 թվականին անցկացրել է մեկ հանդիպում[21]։
2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին)[22]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախամասնագիտական կարիերա
- Ֆուտբոլի պատանեկան լիգայի գավաթակիր՝ 2007/08
- «Չեսթերֆիլդ»
- Լիգայի հաղթող 2՝ 2013/14
- Ֆուտբոլային լիգայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013/14
- «Լիդս Յունայթեդ»
- Ֆուտբոլային լիգայի չեմպիոն՝ 2019/20
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հալլ Սիթի»-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2007/08 (Ջեյմի Դևիթի հետ միասին)
- ՊՖԱ-ի տարվա թիմը՝ 2013/14 (Լիգա 2), 2018/19 (Չեմպիոնշիփ), 2019/20 (Չեմպիոնշիփ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ↑ Liam Cooper (und) // City Magazine. — 2008. — № issue 37. — С. page 50.(անգլ.)
- ↑ «City Youngsters Win Cup After 3 — 0 Win». VitalFootball.co.uk. 2008 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Swansea 2 — 1 Hull (aet)». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ 6,0 6,1 6,2 «Liam Cooper». Hull City FC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ Jonathan Stevenson (2009 թ․ սեպտեմբերի 26). «Liverpool 6 – 1 Hull». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Cooper signs new deal». Sky Sports. 2010 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Games played by Liam Cooper in 2010/2011». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Carlisle United sign Liam Cooper and Liam Noble». BBC Sport. 2011 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Carlisle 4 — 0 Bristol Rovers». BBC Sport. 2011 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Port Vale 2 — 4 Huddersfield Town». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Hull City's Liam Cooper back early from Terriers loan». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Jack Hobbs knee injury adds to Hull City's worries». BBC Sport. 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Chesterfield sign Hull City defender Liam Cooper on loan». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Spirities swoop for Cooper». Sky Sports. 2012 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Chesterfield 6 — 1 Hartlepool United». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Chesterfield 2 — 1 Oxford United». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ Paul J. Johnson (2012 թ․ դեկտեմբերի 4). «Hull City's Liam Cooper to stay at Chesterfield until January». This is Hull and East Riding. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Chesterfield sign Hull City defender Liam Cooper». BBC Sport. 2013 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Liam Cooper — U19 Squad». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Քուփեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 21-րդ դարի բրիտանացիներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բրիտանացիներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Հադերսֆիլդ Թաունի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացիներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Չեստերֆիլդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ