Լե Լոկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լե Լոկլ
ֆր.՝ Le Locle
Զինանշան
Le Locle-coat of arms.svg

Le Locle Kath Kirche.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես23,14 կմ², 23,13 կմ²
ԲԾՄ1047 մետր, 971 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն10 216 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային ինդեքսներ2400
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքlelocle.ch
##Լե Լոկլ (Շվեյցարիա)
Red pog.png

Լե Լոկլ (ֆր.՝ Le Locle), փոքրիկ քաղաք Շվեյցարիայում: Բնակչության թվաքանակով երկրի երրորդ ամենափոքր քաղաքն է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Նյոշատել կանտոնի տարածքում: Լե Լոկլը հայրենիքն է ամբողջ աշխարհում հայտնի ժամացույցների այնպիսի ապրանքանիշների, ինչպիսիք են Favre-Leuba Mido, Zodiac, Tissot, Ulysse Nardin, Zenith, Montblanc, Certina ընկերությունները: Ի սկզբանե քաղաքի ճարտարապետությունը կոչված է եղել ժամացույցի արտադրության պահանջմունքները բավարարելուն, այդ պատճառով քաղաքի փողոցների հատակագիծն առանձնանում է կանոնավորությամբ: Իր այս հատկության շներհիվ՝ Լե Լոկլը ոչ պաշտոնապես կոչվում է «Ճշգրտության քաղաք»[2]: Հարևան Լա Շո դե Ֆոն քաղաքի հետ Լե Լոկլը 2009 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Երկու քաղաքներն էլ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են iv չափանիշով. նրանք ներկայացնում են քաղաքային ու ճարտարապետական յուրօրինակ համալիր, որն ամբողջությամբ նվիրված է ժամացույցների արտադրությանը: Վերջինս այստեղ ձևավորվել է 18-րդ դարից և շարունակվում է մինչ օրս: Արտադրական և բնակելի թաղամասերն այստեղ սերտորեն փոխկապակցված են: Քաղաքային տարածության ռացիոնալ ու պրագմատիկ օգտագործումը նպաստում է քաղաքային ինդուստրիայի կայուն զարգացմանը՝ քաղաքը բնակավայրից վերածելով քաղաք-ֆաբրիկայի[3]:

Լա Շո դը Ֆոնը և Լե Լոկլը կարելի է համարել արտադրական ամբողջ դարաշրջանի յուրօրինակ վկաներ: Նրանց տարածքի կառուցապատման ժամանակ հաշվի են առնվել ժամացույց արտադրողների և ժամացույցի վարպետների հետաքրքրությունները, ինչը նպաստել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տանն աշխատող արհեստավորներից գործարանային արտադրության անցմանը[4]: Ներկայումս Լե Լոկլում ժամացույցի արտադրության ոլորտում ներգրավված է ամեն վեցերորդ բնակիչ[2]:

Քաղաքում գործում է Ժամացույցի թանգարանը, որի ցուցանմուշներում ներկայացված են բարոկկո ոճի պատի ոսկյա ժամացույցներ, սեղանի, գրպանի, հատակին դրվող ժամացույցներ: Կան ժամացույցներ՝ էմալե զարդանախշված թվատախտակով, ծառի կտրվածքով բնական ժամանակաչափներ: Քաղաքում գործում է նաև Արվեստի և պատմության թանգարան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]