Լեսլի Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեսլի Դևիս
Leslie davis slaughterhouse.jpg
Ծնվել է1876
Մահացել է1960
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդիվանագետ
Լեսլի Դևիս

Լեսլի Ա. Դևիս (անգլ՝ Leslie A. Davis, 1876 - 1960), ամերիկացի դիվանագետ, 1914-17 թթ. Խարբերդում ԱՄՆ հյուպատոս, Հայոց ցեղասպանության ականատես։ Նկարագրել է Դեր-Զոր հայ բնակչության տեղահանության գործընթացը ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված իր զեկույցներում։ Անգամ օսմանյան իշխանությունների զգուշացումից հետո Դևիսը շարունակել է օգնել հայերին՝ կոտորածից թաքցնելով շուրջ 80 մարդ հյուպատոսարանի շենքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությամբ իրավաբան է։ 1909-1911 թվականներին եղել է փաստաբան Նյու Յորքում։ Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1912 թվականին, Բաթումում։ 1913 թվականին ճամփորդել է Ուզբեկաոանում և Կովկասում, սեպտեմբերի 7-ին բարձրացել է Արարատ լեռը։ 1914 թվականի ապրիլին նշանակվել է ամերիկյան հյուպատոս Խարբերդում, ուր մնացել է մինչև 1917ապրիլը։ 1918-ի մայիսին նշանակվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուսաստանում սպիտակգվարդիականների մոտ և մեկնել Արխանգելսկ, որտեղից ամերիկյան զորքերի մեկնումից հետո տեղափոխվել է Հելսինկի։ 1941 թվականից թոշակառու։ 1915-1916 թվականին Դեյվիսը եղել է հայերի զանգվածային սպանդի տեղավայրերում, արել լուսանկարներ և կազմել այն հայերի անունների ցանկը, ում տեսել է ողջ տեղահանման նախօրյակին։ Հյուպատոսական իր տանը թաքցրել է շուրջ 80 հայ փախստականների։ Պետդեպարտամենտին և Կ. Պոլսում գտնվող ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուին հղած բազմաթիվ զեկուցագրերում Դեյվիսը ընդգծել է, որ հայերի սպանություններն ու խոշտանգումներն առանձին պատահական դեպքեր չեն, այլ լայնածավալ, հետևողական, պետության կողմից իրականացվող քաղաքականություն։ Պատրաստել է զեկուցագիր (132 էջ) 1915-1917 թվականին Խարբերդում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Փարիզի կոնֆերանսին ներկայացնելու համար։ Կցվել են նաև լուսանկարներ։ Փաստաթուղթը հանձնվել է ԱՄՆ-ի պետքարտուղարին (պահվում էր Պետդեպարտամենտի, իսկ 1945 թվականից՝ ԱՄՆ-ի ազգային արխիվներում. 1987 թվականի նոյեմբերին գաղտնազերծվել է և հրատարակվել 1989 թվականին՝ որոշ հավելումներով)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png