Լեռնիկ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեռնիկ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյան (հոկտեմբերի 16, 1952, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին Արարատ գյուղում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, 1985 թ.` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Ճարտարագետ-մեխանիկ։
1974-1975 թվականներին դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում։ 1975-1980 թթ. աշխատել է Արարատի գազի վարչությունում` որպես գլխավոր մեխանիկ։ 2007-2008 թվականներին զբաղվել է գյուղատնտեսությամբ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1983 թվականներին և 1985-1990 թվականներին ՀԿԿ Արարատի շրջկոմում կուսակցական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 1990-1993 թվականներին եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ, 1993-1996 թվականներին Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1998 թվականներին Արարատի մարզպետարանի տրանսպորտի և ճանշինբաժնի վարիչ, 1998-1999 թվականներին Արարատի փոխմարզպետ։
1998-1999 թվականներին ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։
1999-2003 թվականների նԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ՀՀԿ խմբակցության անդամ։
2008-2012 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
2014 թվականնԻ ապրիլի 18-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ փոխարինելով վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանին։
2020 թվականին լքել է ՀՀԿ-ն[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
- ↑ «ՀՀԿ խորհրդի երեք անդամներ լքել են կուսակցությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|