Լեռնահովտային քամիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնահովտային քամիների սխեման

Լեռնահովտային քամիներ, տեղական քամիներ, փչում են ցերեկը՝ հովիտներով ու լեռնալանջերով դեպի լեռները (հովտային քամի), երեկոյան՝ հակառակ ուղղությամբ (լեռնային քամի)։ Օդային հոսանքների նման շրջանառությունը հետևանք է օրվա ընթացքում շրջակա լեռների ու հարթավայրերի անհավասարաչափ տաքանալու և սառչելու։

Լեռնահովտային քամիները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում դիտվում են գրեթե ամենուրեք, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին։ Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտեմբերին. արագությունը՝ 3-ից 15-20 մ/վ։ Հովտային քամին սկսվում է առավոտյան, կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին։ Երեկոյան (մոտավորապես ժ. 18-19-ին) սկսվում է լեռն, քամին, ժ. 22-23-ին հասնում է առավելագույն արագության։ Երևանում Լեռնային քամիները սկսվում են մայրամուտից առաջ՝ ժ. 16-17-ին, ամռանը դրանց շնորհիվ գիշերները լինում են համեմատաբար զով, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը։ Լեռնային քամիները Սևանի ավազանում հաճախ զուգակցվում են լճային բրիզների հետ։ Լեռնային քամիները դեպի լեռներ շարժվելիս իրենց հետ տանում են ջրային գոլորշի, որը հասնելով որոշ բարձրության, խտանում է և նպաստում ամպերի առաջացմանը։ Կատեգորիա։քամիներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png