Լեպրեխոնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեպրեխոնը
անգլ.՝ Leprechaun
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], սարսափ ժանրի կատակերգություն և սարսափ ֆիլմ
Թեմագերբնական
Թվական1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ջոնս[1][2][3]
ՊրոդյուսերՄարկ Անին և Մայքլ Փրեսքոթ
Սցենարի հեղինակՄարկ Ջոնս[3]
ԴերակատարներՋենիֆեր Անիսթոն[4][5][2][…], Ուորվիք Դևիս[4][5][2][…], Քեն Օլանդտ[4][5][2][…], Մարկ Հոլթոն[4][5][2][…], Ռոբերտ Հայ Գորման[4][5][3] և Ուիլյամ Նյուման
ՕպերատորԼևի Այզեքս
ԵրաժշտությունՔևին Քայներ
ՄոնտաժՔրիստ Ռոտ
Պատմվածքի վայրՀյուսիսային Դակոտա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունTrimark Pictures
Տևողություն92 րոպե
Բյուջե900 000 $

«Լեպրեխոնը» (անգլ.՝ Leprechaun), ռեժիսոր Մարկ Ջոնսի 1993 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմաշարի առաջին մասը՝ չար լեպրեխոն թզուկի մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1993 թվականի հունվարի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Օ'Գրեյդին Իռլանդիա ճամփորդելուց հետո վերադառնում է տուն և հայտարարում կնոջը, որ նա թզուկից ոսկի է գողացել և հիմա շատ հարուստ մարդ է դարձել։ Բնական է, որ կինը չի հավատում ամուսնուն և կարծում է, թե նա հարբած է։ Օ'Գրեյդին իսկապես Լեպրեխոնից ոսկի էր գողացել, սակայն տղամարդը հաշվի չէր առել այն հանգամանքը, որ թզուկը թաքնվել էր իր պայուսակներից մեկում և իր հետ եկել է Հյուսիսային Դակոտա։ Լեպրեխոնը սպանում է տիկին Օ'Գրեյդիին, սակայն պարոն Օ'Գրեյդին, քառատերև երեքնուկի ուժն օգտագործելով, Լեպրեխոնին գցում է արկղի մեջ և ուզում է նրան թաղել, սակայն մահանում է սրտի կաթվածից։

Տասը տարի անց այն տանը, որտեղ Լեպրեխոնի արկղն էր, տեղափոխվում են ապրելու Թորի անունով մի աղջիկ և իր հայրը։ Իր համար նոր վայրում Թորին ծանոթանում է Նաթանի, Օզիի և Ալեքսի հետ, ովքեր վերանորոգում էին այդ տունը։ Շուտով Լեպրեխոնը պատահաբար ազատվում է 10 տարվա բանտարկությունից. Օզին պատահմամբ գցում է երեքնուկն արկղի վրայից։ Լեպրեխոնն ազատվելուց հետո սկսում է փնտրել այն ոսկին, որն Օ'Գրեյդին էր թաքցրել։ Բայց Օզին և Ալեքսը արդեն գտել էին ոսկին և որոշել էին ոչ ոքի չասել ու ոսկին պահել իրենց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուորիք Դևիս — Լեպրեխոն
  • Ջենիֆեր Էնիսթոն — Թորի
  • Շեյ Դաֆին — Պարոն Օ'Գրեյդի
  • Փամելա Մենթ — Տիկին Օ'Գրեյդին
  • Քեն Օլանդտ — Նաթան
  • Ռոբերտ Հայ Գորմեն — Ալեքս
  • Մարկ Հոլթոն — Օզի

Հետաքրքիր Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է $ 8․556․940, որից $ 2․493.020-ը հավաքվել է վարձույթի առաջին վիքենդին։
  • Ֆիլմը տեսաերիզների վրա թողարկվել է ավելի քան 100.000 օրինակով։
  • Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի համար ֆիլմը դարձել է նորամուտը կինեմատոգրաֆում։ Բացի այդ, ֆիլմը դարձել է Trimark Pictures կինոստուդիայի թողարկած առաջին ֆիլմը։
  • 1993—1994 Ռուսաստանում և ԱՊՀ-ում ֆիլմը տարածվում էր միաձայն թարգմանությամբ, ոչ լիցենզիոն ձայներիզներով (հայտնի «Միխալյովի կրկնօրինակում»-ը)։ Այդ թարգմանությունը այնքան սիրված էր, որ Միխալյովի կրկնօրինակմամբ ֆիլմն 90-ականների վերջում թողարկվեցին լիցենզիոն տեսաերիզների, իսկ 2000-ականներին՝ լիցենզիոն տեսասկվառակների վրա։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների ցածր գնահատականին է արժանացել[6]։ Ֆիլմը Rotten Tomatoes վարկանիշային կայքում հավաքել է ընդամենը 30 %[7]: Չնայած այդպիսի ցածր գնահատականին՝ կինոնկարը կոմերցիոն տեսանկյունից շահավետ եղավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0107387/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=52950.html
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://filmow.com/o-duende-t9178/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.imdb.com/title/tt0107387/fullcredits
  6. «Leprechaun». Washington Post. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Leprechaun — Rotten Tomatoes

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]