Լեո Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լեո Սանտոս
Leonardo Rodrigues dos Santos 2017.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1998(1998-12-09)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 179 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կորինթիանս
Համար 14
Պատանեկան կարիերա
2010-2016 Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—մ.հ. Բրազիլիա Կորինթիանս 4 (1)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 6 (0)
2017—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լեոնարդո Ռոդրիգես դոս Սանտոս (պորտ.՝ Leonardo Rodrigues dos Santos, ավելի հայտնի է Լեո Սանտոս անունով, պորտ.՝ Léo Santos, դեկտեմբերի 9, 1998(1998-12-09)[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Կորինթիանս» ակումբի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Սանտոսը «Կորինթիանս» ակումբի սան է: 2016 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Ֆիգեյրենսե» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա Ա-ում[2]: 2017 թվականի մարտի 12-ին Պաուլիստա Լիգայի շրջանակներում անցկացված «Պոնտե Պրետա» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտոսը խփել է իր առաջին գոլը «Կորինթիանս» ակումբի կազմում[3]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականի կազմում Սանտոսը հաղթել է Պարագվայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում: Մրցաշարում նա խաղացել է Վենեսուելայի[4], Էկվադորի[5], Պերուի[6], Արգենտինայի, Պարագվայի[7] և Կոլումբիայի հավաքականների դեմ[8]:

Նույն տարում Լեո Սանտոսը թիմի հետ մեկնել է Չիլի՝ մասնակցելու Աշխարհի պատանեկան առաջնությանը: Սակայն մրցաշարի ընթացքում նա պահեստայինների կազմում էր և խաղադաշտ դուրս չի եկել:

2017 թվականին Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում Սանտոսը մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա խաղացել է Կոլումբիայի[9], Արգենտինայի[10], Վենեսուելայի[11], Ուրուգվայի[12] և երկու անգամ էլ Էկվադորի հավաքականների դեմ[13]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բրազիլիա «Կորինթիանս»

  • 1st Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (Սերիա Ա) — 2017
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն — 2017

Միջազգային

Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17)

  • 1st Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության չեմպիոն — 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Фигейренсе VS. Коринстианс 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-11-17 
  3. «Понте-Прета VS. Коринстианс 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-12 
  4. «Бразилия (до 17) VS. Венесуэла (до 17) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-10 
  5. «Бразилия (до 17) VS. Эквадор (до 17) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-20 
  6. «Бразилия (до 17) VS. Перу (до 17) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-13 
  7. «Парагвай (до 17) VS. Бразилия (до 17) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-08 
  8. «Бразилия (до 17) VS. Колумбия (до 17) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-30 
  9. «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-11 
  10. «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-09 
  11. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-05 
  12. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-03 
  13. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]