Լեոնիդ Ֆոկին
Լեոնիդ Ֆոկին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1930 |
Ծննդավայր | Քիշնև, Ռումինիայի թագավորություն |
Մահացել է | 1985[1][2] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Լեոնիդ Ֆոկին (ռուս.՝ Фокин Леонид Андреевич, հուլիսի 9, 1930, Քիշնև, Ռումինիայի թագավորություն - 1985[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Ֆոկինը ծնվել է 1930 թվականի հուլիսի 9-ին, Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում։ Սովորել է Քիշնևի գեղարվեստական ուսումնարանում։ 1950 թվականին ընդունվել է Լենիգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ալեքսանդր Դեբլերի, Ելենա Տաբակովայի, Անդրեյ Միլնիկովի և Վլադիսլավ Անիսովիչի մոտ։
1956 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Վիկտոր Օրեշնիկովի արհեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Երեկո» նկարը[4]։ Ֆոկինի հետ միաժամանակ ուսումնարանը ավարտել են նաև Սերգեյ Բուրովը, Լենինա Գուլեյը, Մուզա Դեգտյարյովան, Էնգելս Կոզլովը, Յարոսլավ Կրեստովսկին, Ալեքսեյ Կուդրյավցև, Շայա Մելամուդը, Պյոտոր Նազարովը, Անատոլի Նենարտովիչը, Յուրի Օպարին, Վասիլի Օրեշկին, Վսևոլոդ Պետրով-Մասլակովը, Ֆյոդոր Սմիրնովը, Նիկոլայ Պոզդնեևը, Զաքար Խաչատրյանը և ուրիշ երիտասարդ նկարիչներ։ Լեոնիդ Ֆոկինը երկար տարիներ նրանցից շատերի հետ ընկերական հարաբերություններ է պահպանել և սերտ ստեղծագործական կապեր է ունեցել շատերի հետ։
1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենիգրադի արվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ 1957 թվականից եղել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ։ Նա տաղանդավոր գունանկարիչ է։ Ֆոկինի ստեղծագործություններից են «Անհանգիստ երիտասարդությունը» (1957 թվական), «Նկարչուհի Աննա Կոստինայի դիմանկարը» (1958 թվական), «Բանակի որդին» (1959 թվական), «Սեդնևի առևտրական օրը», «Գիշերը» (1961 թվական), «Աշխատանքային օրը վերջացել է», «Ամպրոպից առաջ» (1964 թվական), «Ալլա», «Ծաղկեց ուռին»[5] (1973 թվական), «Իժորյան բոգատիրները» (1975 թվական), «Գարնանային ձայնը» (1980 թվական) և այլ նկարներ։ Նրա անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում։
Լեոնիդ Ֆոկինը մահացել է 1985 թվականին, Լենիգրադում։ Լեոնիդ Ֆոկինի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 թվական` (Լենինգրադ) 1917-1957 թվական։ Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1958 թվական` (Լենինգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) «Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենիգրադ։ Զոնալ ցուցահանդես։
- 1974 թվական` (Լենինգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1975 թվական` (Լենինգրադ) Մեր ժամանակորդը։ Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1978 թվական` (Լենինգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.127.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.77.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.11.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1957 года|1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.33.
- Выставка произведений ленинградских художников 1960 года|Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.44.
- Выставка произведений ленинградских художников 1961 года|Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.41.
- Зональная выставка "Ленинград" 1964 года|Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.58.
- Губарев А., Дмитренко А. В простом, казалось бы, мотиве … // Вечерний Ленинград, 1971, 5 января.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.11.
- Наш современник. Зональная выставка ленинградских художников 1975 года|Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.27.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.489.
- Громов Н. Тема вечная, современная. // Вечерний Ленинград, 1980, 14 апреля.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года|Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.25.
- Леонид Андреевич Фокин (1930—1985). Живопись. Графика. — Санкт-Петербург: МВЦ «Петербургский художник», 2010.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.127.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.9, 390—392, 396, 399, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.77.