Լեոնիդ Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեոնիդ Ներսիսյան
1951 թվական - 1962 թվական
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ ՀԱՊՀ (1951)[1]
Մասնագիտություն՝ կուսակցական աշխատող
Ծննդյան օր փետրվարի 10, 1925(1925-02-10)[1]
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի օր հուլիսի 3, 2012(2012-07-03) (87 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Թաղված Թոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Լեոնիդ Ներսեսի Ներսիսյան (փետրվարի 10, 1925(1925-02-10)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 3, 2012(2012-07-03), Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1945

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1951)։ 1951-1962 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (արտադրամասի պետի տեղակալ, պետ, գլխավոր ինժեներ)։ 1961-1965 թվականներին Ներսիսյանը եղել է Երևանի էլեկտրաշարժիչների գործարանի տնօրենը, 1965-1974 թվականներին՝ Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահը, 1974-1975 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղարը։ 1975-1985 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը, ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ։

Եղել է նաև ԽՍՀՄ 10 և ՀԽՍՀ 7-9 գումարումների Գերագույն խորհրդի պագամավոր, ԽՄԿԿ 25-26 համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 258.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 258