Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին.jpg
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի բակում
Քանդակագործ(ներ) Դինո Դե Ռանիերի
Նյութ մարմար
Շինարարության ավարտ 2011, հոկտեմբերի 17
Ներկա վիճակ կանգուն


Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի բակում։ Տեղադրվել է 2011 թվականին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրու կոմպոզիցիան խորհրդանշական է՝ քանդակագործ Դինո Դե Ռանիերիի՝ իտալական մարմարից պատրաստած կիսանդրու պատվանդանը հայկական բազալտից է, ինչը վկայում է հայ-իտալական ճարտարապետական համագործակցության մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին տեղադրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Կիսանդրին համալսարանին է նվիրաբերել Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը։

Բացման խոսք են ասել Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]