Լեն Ուիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լեն Ուիքս
Len Wicks
Ծնվել է սեպտեմբերի 22, 1959 (58 տարեկան)
Ծննդավայր Նոր Զելանդիա Օքլենդ, Նոր Զելանդիա
Մասնագիտություն Օդային երթևեկության կառավարման մասնագետ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Նոր Զելանդիա, Ավստրալիա

Լեն Ուիքս (անգլ.՝ Len Wicks, 1959, սեպտեմբերի 22), ավստրալացի/նորզելանդացի ցեղասպանության իրազեկման ակտիվիստ և գրող։

Ուիքսը ակտիվ է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավում։ Ուիքսը աշխատել է որպես օդային երթևեկության վերահսկիչ Նոր Զելանդիայում և Օմանի սուլթանությունում: Ներկայումս աշխատում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում որպես Օդային երթևեկության կառավարման մասնագետ[1]: Ամուսնացած է հայուհի Արմինե Հակոբյանի հետ։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց Ծիծեռնակաբերդում, Հայաստան

Ուիքսը ներգրավված է ակտիվիզմի և դրա հետ կապված տարբեր նախագծերի մեջ։ Նա ակտիվ է ցեղասպանության իրազեկման խթանման մեջ և մի քանի տարուց ավել է քարոզարշավ է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից։[2][3]
Նրա «ԱՆԶԶԿ-ների օրը մենք կանգնում ենք և մտածում» բանաստեղծությունը, նվիրված միլիոնավոր անմեղ մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին քրիստոնյաների ցեղասպանության արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, տպագրվել է 2015թ․ Ավստրալիայի «Հայկական կեանք» հանդեսում և 2017թ․ մարտի 10-ին Նոր Զելանդիայի պոեզիայի կայքում։[4]

2015 թ.-ին նա մեկնարկեց «Որդեգրիր մի գյուղ» նախագծի առաջին փորձը, որի նպատակն է գեղեցկացնել, մաքրել հայկական գյուղերը ոչ միայն հենց գյուղացիների, այլ նաև հավանական զբոսաշրջիկների համար։[5]

«Որդեգրիր մի գյուղ» նախագիծը Արենիում, Հայաստան

2016թ.-ի սեպտեմբերի 29-ին Վայոց ձոր մարզի Ռինդ-Ելփին խաչմերուկի մոտ տեղադրվեց Ուիքսի կողմից մշակված «Կարաս» մոնումենտը, որը հանդիսանում է Ռինդ գյուղի և Գինու արահետը Մետաքսի ճանապարհին խորհրդանիշը:[6] «Որդեգրիր մի գյուղ» նախագծի շրջանակում իրականացվեցին մի քանի նախագծեր Ռինդ, Արենի և Շատին գյուղերում: Հայտարարվեց Շատին գյուղի որդեգրումը Ավստրալիայի հայ համայնքի կողմից:[7][8][9]

Ուիքսը նաև մեկնարկել է «Ծագումը» նախագիծը, որի նպատակն է բացել աշխարհի աչքերը դեպի Հայաստանի գեղեցկությունը և նրա հնագույն մշակույթը։[10] Նախագծի առանցքային մասերից մեկը երեք մասից բաղկացած «Ծագումը: Բացահայտում» վեպն է, որը տպագրվել է 2014 թ.-ի օգոստոսին անգլերեն լեզվով և նույն թվականի նոյեմբերին հայերեն լեզվով։[11][12][13][14]
Վեպը տալիս է աշխարհի և իրադարձությունների այլընտրանքային պատմություն և պատմության հիմնական շեշտը ԴՆԹ-ից գենետիկ հիշողության որպես մարդկային բնազդի հիմքը հանդիսանալու հնարավորությունն է։ Այն ներառում է պատմության այնպիսի մասեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և նշում է այնպիսի գազանություններ, ինչպիսիք են Նանկինի և Սուկ Չինի ջարդերը, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MRO Asia-Pacific 2015: Session Speaker: Len Wicks»։ mroasia.aviationweek.com։ Վերցված է 2016-02-15 
  2. «#ArmGenocide100 | Լեոնարդ Ուիքսի պայքարը Ցեղասպանության ճանաչման համար»։ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ։ Վերցված է 2016-02-15 
  3. ՍՊԸ «ՀԵԼԻՔՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ»։ «Ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար…»։ www.panorama.am։ Վերցված է 2016-02-15 
  4. «On ANZAC Day We Stand and Think»։ http://poetry.org.nz։ 2017-03-10։ Վերցված է 2017-03-17 
  5. «Մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» ծրագիրը»։ Հայերն այսօր։ 14 դեկտեմբերի 2015։ Վերցված է 2016-02-15 
  6. Hrayr Grigoryan (Oct 24 2016)։ «՚՚Կարաս՚՚ մոնումենտի բացման միջոցառումը»։ https://www.youtube.com։ Վերցված է 2016-12-08 
  7. ««Որդեգրիր մի գյուղ». ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ»։ Hayern Aysor։ 01/10/2016։ Վերցված է 2016-12-08 
  8. Գայանե Մկրտչյան (12 հոկտեմբերի 2016)։ «Ամուսնանալ ու որդեգրել գյուղ»։ JAMnews։ Վերցված է 2016-12-08 
  9. Administrator (December 6 2016)։ «Transforming Armenian Villages “Adopt A Village Project” – connecting Diaspora “Video”»։ GAGRULE.NET։ Վերցված է 2016-12-08 
  10. Wicks Len։ «Ծագումը» նախագիծը»։ Origins: Discovery։ Վերցված է 2016-02-15 
  11. «Հարցազրոյց Լէն Ուիքսի հետ»։ Sbs.com.au։ 25 նոյեմբերի 2014։ Վերցված է 2016-02-15 
  12. «650 Page Moment of Madness»։ RSA Review։ Summer 2014։ էջ 34։ Վերցված է 2016-02-15 
  13. Սևակ Հակոբյան (12 նոյեմբերի 2014)։ «Ծագումը: Բացահայտում»»։ ԼՅՈՒՆՍԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ։ Վերցված է 2016-02-15 
  14. Գայանե Դանիելյան (17 նոյեմբերի 2014)։ «Նորզելանդացի Լեն Ուիքսը Հայոց ցեղասպանության մասին վեպ է հրատարակել»։ Azatutyun.am։ Վերցված է 2016-02-15