Լեհաստանի ընդհատակյա պետության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի ընդհատակյա պետության օր

Տեսակտոն
Ամսաթիվսեպտեմբերի 27
Տոնվում է Լեհաստան

Լեհական ընդհատակյա պետության օր (լեհ.՝ Dzień Podziemnego Państwa Polskiego), լեհական պետական տոն, որը հաստատվել է ի հիշատակ Լեհաստանի ընդհատակյա պետության, որը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական օկուպացիայի ժամանակ։ Նշվում է ամեն տարի սեպտեմբերի 27-ին 1998 թվականից։ Տոնը աշխատանքային օր է։

Տոնը ստեղծվել է ի պատիվ Լեհական ընդհատակյա պետության՝ միակ օրինական լեհական ազգային պետական միավորը, որը գոյություն է ունեցել գերմանական օկուպացիայի ժամանակ 1939-1945 թվականներին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 27-ին նացիստական զորքերի կողմից գրավված Վարշավայում լեհական բանակի բարձրաստիճան սպաները ստեղծեցին «Ծառայություն Լեհաստանի հաղթանակի համար» կազմակերպությունը, որը դարձավ օկուպանտներին լեհական դիմադրության առաջին կիսառազմական ընդհատակյա կազմակերպությունը[3]։

1998 թվականի սեպտեմբերի 11-ին Լեհաստանի Սեյմը, վկայակոչելով «Լեհաստանի հաղթանակի ծառայություն» կազմակերպության ստեղծումը 1939 թվականի սեպտեմբերի 27-ին, սահմանեց նոր պետական տոն՝ ի պատիվ Լեհաստանի ընդհատակյա պետության[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Uchwała Sejmu Rzeczypospolitej Polskiej z dnia 11 września 1998 r. w sprawie ustanowienia Dnia Polskiego Państwa Podziemnego.
  2. «День Польского подпольного государства | это... Что такое День Польского подпольного государства?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
  3. Narodowej, Instytut Pamięci. «Dzień Polskiego Państwa Podziemnego – 27 września». Instytut Pamięci Narodowej (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
  4. «Dzień Podziemnego Państwa Polskiego». www.sp5.szczecinek.pl. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.