Լեդի Փինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեդի Փինկից)
Լեդի Փինք
Դիմանկար
Ծնվել է1965[1][2]
ԾննդավայրԱմբատո, Էկվադոր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի և դիզայնի ավագ դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Կայքladypinknyc.com

Լեդի Փինք, երբեմն անվանում են պարզապես Փինք, իսկական անունը՝ Սանդրա Ֆաբարա (1965[1][2], Ամբատո, Էկվադոր): Անվանվելով «գրաֆիտիի առաջին կին նկարիչ» ՝ նա առաջին ակտիվ կանանցից մեկն էր 1980-ականներին Նյու Յորքի քաղաքային գրաֆիտիի ռահվիրաների շարքում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թ.-ին Ամբատոյում (Էկվադոր) ծնված Սանդրա Ֆաբարան 1972 թ.-ին` 7 տարեկան հասակում մոր և քրոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Փինկը մեծացել է Քուինսում և 1979 թ.-ից սկսել է իր կարիերան որպես գրաֆիտի նկարիչ։

1983 թվականից համագործակցում է նկարիչ Հոլձերի հետ։

1984 թ.-ին Մուրի արվեստի և դիզայնի քոլեջում ստեղծեց իր առաջին անհատական տեղադրումը ՝ «Գայթակղիչ կանայք»։ 1985-ին դադարել է նկարել Նյու Յորքի մետրոյում և նվիրվել է իրեն հանձնարարված որմնանկարների կատարմանը։

Այսօր Լեդի Փինքն իր որմնանկարչական ընկերությունը ղեկավարում է ամուսնու ՝ գրաֆիտի նկարիչ Սմիֆի հետ։

Լեդի Փինքի նկարները գտնվում են հետևյալ թանգարաններում ՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Բրուքլինի թանգարան, Գրոնինգենի թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sandra Fabara
  2. 2,0 2,1 Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան — 1931.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.