Լեգենդ մավրի կտակի մասին
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | պրիտչա |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի |
Սցենարիստ | Լեոնիդ Բելոկուրով |
Հնչյունավորում | Լեոնիդ Գալլիս, Մարիա Վինոգրադովա, Էրաստ Գարին, Սերգեյ Մարտինսոն և Ալեքսանդր Շչագին |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 21 րոպե |
Թվական | 1959 |
«Լեգենդ մավրի կտակի մասին» (ռուս.՝ «Легенда о Завещании мавра»), 1959 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ։ Նկարահանվել է ամերիկյան գրականության դասական Վաշինգտոն Իրվինգի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ[1], ըստ նրա նովելի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան Իսպանիա… Ինկվիզիցիայի ժամանակ դաժան հալածանքների էին ենթարկվում այլադավան մավրերը և նրանք, ովքեր համարձակվում էին օգնել նրանց[1]։
Կենսուրախ ջրկիր Պեդրո Խիլը ապրուստի միջոց է վաստակում խմելու ջուր վաճառելով, որը տեղափոխում է իր Պեկո էշի օգնությամբ։ Մի երեկո նա հանդիպում է մի ծեր, մահամերձ մավրի և տանում նրան իր տուն, որտեղ նա մահանում է՝ որպես նվեր թողնելով մի զարդատուփ։
Իր վախեցած կնոջ՝ Մարկիտայի պնդմամբ՝ Պեդրոն անմիջապես մարմինը դուրս է բերում քաղաքից և թաղում։ Սակայն հարևանությամբ ապրող սափրիչն իմանում է այդ մասին և հաջորդ օրը զեկուցում է դատավորին։ Վերջինս անմիջապես դատարան է հրավիրում Պեդրոյին և նրա կնոջը։ Դատավորը, նրա խորհրդական ալգվազիլն ու սափրիչը պայմանավորվում են «կոծկել գործը», եթե Պեդրոն իրենց տա այն ամենը, ինչ գողացել է իբր իր «սպանված» մավրից։ Ջրկիրն ստիպված է լինում նրանց տալ զարդատուփը, սակայն պարզվում է, որ դրա մեջ միայն մի թերթ մագաղաթ է և կիսաայրված մոմ։
Ճնշելով զայրույթի առաջին պոռթկումը՝ դատավորը որոշում է բաց թողնել Պեդրոյին և հետևել նրան։ Նա Պեդրոյի ավանակը վերցնում է իրեն, իսկ զարդատուփն իր պարունակությամբ վերադարձնում է։ Դրանից հետո ջրի աղբյուրից մինչև քաղաք ընկած ճանապարհը ջրկիրի համար դառնում է բոլորովին անտանելի։ Պեդրոն զայրույթի պահին նետում է զարդատուփը, և նրա միջից հայտնվում է մավրի ոգին, որն ասում է, որ մագաղաթի վրա գրված են կախարդական խոսքեր, որի միջոցով կարելի է գտնել անթիվ գանձերով քարանձավ, բայց այնտեղ կարելի է գտնվել միայն մինչև այդ մոմի մարելը։ Պեդրոն գնում է քարանձավ և վերցնում մի փոքր տոպրակ ոսկի և զարդեր։
Աչալուրջ սափրիչն իմանում է Պեդրոյի հանկարծակի հարստության մասին, և վերջինիս կրկին կանչում է դատավորի մոտ։ Իր կյանքը փրկելու համար ջրկիրն ստիպված է լինում դատավորին և նրա օգնականներին (ալգվազիլ և սափրիչ-մատնիչ) տանել կախարդական քարանձավ։ Սկզբում նրանք վախենում են ներս մտնել, բայց երբ Պեդրոն գանձարանից ոսկու մետաղադրամներով լի կուժ է հանում, ներս են նետվում՝ ցանկանալով ավելի շատ ձեռք բերել։ Պեդրոն փչում է կախարդական մոմը, կողպում է քարանձավում գտնվող չարագործներին, իսկ ինքը վերադառնում է տուն իր սիրելի էշի և ոսկով լի սափորի հետ։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Լեոնիդ Բելոկուրով
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Բեմադրող ռեժիսորներ՝ Միխայիլ Ցեխանովսկի, Վերա Ցեխանովսկայա
- Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բելյակով, Անատոլի Կուրիցին
- Օպերատոր՝ Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Ռեժիսորի օգնականներ՝ Լ. Կյակշտ, Ն. Պալատկինա
- Խմբագիր՝ Ա. Սնեսարև
- Մուլտիպլիկատորներ՝ Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Վիկտոր Շեվկով, Վլադիմիր Զարուբին, Վլադիմիր Արբեկով, Տատյանա Տարանովիչ, Ելենա Խլուդովա, Վալենտին Կուշներյով, Բորիս Բուտակով, Վիկտոր Լիխաչյով
- Ֆոների նկարիչներ՝ Վ. Վալերյանովնա, Ի. Տրոյանովա, Կ. Մալիշև
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Գալլիս - Պեդրո Խիլ, ջրկիր
- Մարիա Վինոգրադովա – Մարկիտա, Պեդրոյի կինը
- Յուրի Լեվիցկի – մավր
- Էրաստ Գարին – դատավոր
- Սերգեյ Մարտինսոն – սափրիչ
- Ալեքսանդոր Շագին – ալգվազել
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շատ նման սյուժե (մագաղաթյա թղթի կտոր, մոմ, կախարդանք, կախարդական խոսքեր և գանձերով լի փակ քարանձավ) է օգտագործվել է Եկատերինա Բորիսովայի 1972 թվականի «Շտապիր, մինչև վառվի մոմը» (ռուս.՝ «Спеши, пока горит свеча») հեքիաթում[2]։
- Մուլտֆիլմի սյուժեն անդրադառնում է Ռեկոնկիստայի պատմական ժամանակաշրջանին՝ իսպանացիների և պորտուգալացիների կողմից Պիրենեյան թերակղզում իրենց հողերի ազատագրման գործընթացին, որոնք VIII—XV դարերում գրավվել էին մավրերի՝ արաբների և բերբերների կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
- ↑ Сокровища Мудрого Отшельника
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 7. — М.: Искусство, 1963. — С. 155. — 220 с. — 100 000 экз.
- Ирвинг Вашингтон Легенды Альгамбры. — М.: ИД Мещерякова, 2014. — С. «Легенда о наследстве мавра». — 192 с. — (Малая книга с историей). — ISBN 978-5-91045-675-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեգենդ մավրի կտակի մասին» մուլտֆիլմի մասին «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Լեգենդ մավրի կտակի մասին» մուլտֆիլմի մասին bayun.ru կայքում
|