Լեա Պերիկոլի
Լեա Պերիկոլի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Lea Pericoli |
Մականուն(ներ) | La Divina[1] |
Մասնագիտացում | թենիսիստ, լրագրող, ինքնակենսագիր և հեռուստահաղորդավարուհի |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1935[2][1] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[1] |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 2024[3][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Լեա Պերիկոլի (իտալ.՝ Lea Pericoli, մարտի 22, 1935[2][1], Միլան, Իտալիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 4, 2024[3][1], Միլան, Իտալիա), իտալացի թենիսիստուհի, որի կարիերան տևել է 20 տարուց ավելի։ Հետագայում՝ հեռուստահաղորդավար և լրագրող։ Բացի սպորտային նվաճումներից, համարվում էր 60-ական թվականների թենիսի ոճի կուռք[4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեան իր մանկությունն անցկացրել է Ադիս Աբեբայում, ունի երբայր և երկու քույր։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Ասմերե։ Լեան սովորել է Քենիայի Նայրոբի քաղաքի վանական դպրոցում։ 17 տարեկանում վերադարձել է Իտալիա։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերիկոլին 3 անգամ հասել է Ումբլդոենի մրցաշարի 1/16-րդ եզրափակիչ՝ 1965, 1967 և 1970 թվականներին։
Նա Հելգա Շուլցի զուգընկերությամբ 1974 թվականին WTA Swiss Open եզրափակչի զուգախաղերում հաղթել է Կայոկո Ֆուկուոկուին և Միշել Ռոդրիգեսին՝ 6-2, 6-0 հաշվով։
Ազգային հավաքականում Լեան նորամուտը նշել է 1963 թվականի Ֆեդերացիայի Գավաթում և ներկայացրել է Իտալիան 9 մրցաշարերում՝ հաղթելով 16 մենախաղից 8-ում և 14 զուգախաղերից՝ 7-ում։ Ֆեդերացիայի Գավաթում նրա վերջին մրցելույթը եղել է 1975 թվականին։
Լեա Պերիկոլի և Սիլվանի Լազարինո զույգը համարվում էր Իտալիայի թենիսի ուժեղագույններից մեկը՝ 6 անգամ հասնելով երկրի առաջնության եզրափակիչ։
2015 թվականին նա մտցվել է Իտալիայի Սպորտային փառքի սրահ[7][8]։
Ոճի կուռք
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Պերիկոլին Ումբլդոնում խաղում էր Թեդ Թինլինգի մշակած հագուստով[9][10]։ Նրա մարզահագուստը կորտում միշտ հետաքրքրություն էր առաջանում լրագրողների և հանդիսատեսի մոտ։ 1964 թվականին «տուտու» կիսաշրջազգեստով նա դարձել է ամենաքննարկված մասնակիցներից մեկը՝ հասնելով մրցաշարի ընդամենը 3 շրջան[5]։ Մի քանի տարի շարունակ նա պայմանագիր ուներ իտալական հագուստի Superga բրենդի հետ[4]։
2001 թվականին Sunday Mirror բրիտանական թերթը մեջ բերում Պերիկոլիի խոսքերը․ «Ես ճանաչում եմ ձեռք բերել ոչ թե իմ խաղի, այլ իմ հագուստի շնորհիվ» և «Ես թենիսով գումար չեմ աշխատել, բայց եթե ծնվեի 30 տարի հետո, Աննա Կուրնիկովայի նման սարսափելի հարուստ կլինեի»[11]։
Լրագրող
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականի հունիսի 24-ին կայացել է նրա առաջնաելույթը որպես il Giornale թերթի լրագրող։ Նրա մասնագիտական ուսուցմամբ զբաղվում էր Ինդրո Մոնթանելին[4]։ Նա հայտնի է որպես մոդայիկ լրագրող և թենիսիստ, ինչպես նաև սպարտային մեկնաբան[12][13]։ 2009 թվականին լույս է տեսել նրա «Maldafrica» ինքնակենսագրական գիրքը[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 նոյեմբերի 12-ին Լեա Պերիկոլին ամուսնացել է Տիտո Ֆոնտանուի հետ[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lea Pericoli, Italian tennis star who livened up Wimbledon by playing in fur, feathers and lace / C. Evans — London: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 2,0 2,1 Lea Pericoli — WTA website.
- ↑ 3,0 3,1 3,2 Il mondo del tennis piange Lea Pericoli: si è spenta all’età di 89 anni [VIDEO + Pietrangeli]
- ↑ 4,0 4,1 4,2 «Lea Pericoli, simbolo vincente dell'Italia. Eleganza e simpatia anche fuori dal tennis. Il ritratto di una vera campionessa. Lea Pericoli, Italian national symbol. Whose elegance and popularity transcended tennis. The epitome of a true champion». Article from Cino Marchese. Servizi Vincenti. 2008 թ․ ապրիլի 17. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 «Game, set and a flash; How the girls brought a new frill to Wimbledon». The Free Library – The Mirror. Farlex; Gale, Cengage Learning. 1999 թ․ հունիսի 28. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Craik, Jennifer Uniforms exposed: from conformity to transgression page xiv. — Berg Publishers[en], 2005.
- ↑ «Inaugurata la Walk of Fame: 100 targhe per celebrare le leggende dello sport italiano». Արխիվացված է օրիգինալից 2019-07-12-ին. Վերցված է 2021-03-22-ին.
- ↑ 100 leggende Coni
- ↑ «Tinling's Tutus For Tennis». SI.com. Turner – SI Digital, part of the Turner Sports / Entertainment Digital Network. 1955 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Если женщина чувствует, что выглядит красиво, её ничто не остановит». Кто совершил революцию в теннисной моде
- ↑ Crawford, Sue (2001 թ․ հունիսի 1). «Centre caught; Mink Skirts to Purple Knickers .. The Girls Who». Sunday Mirror. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Gambill Snared by Armani». ATP Insider. Rediff. 2002 թ․ փետրվարի 1. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Lessona, Logan Bentley (1997 թ․ հոկտեմբերի 10). «And Now......Here's Gianni!». Fashion & Design Newsletter. Made In Italy On Line. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Maldafrica». Book review. Liberweb. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Lea Pericoli of Italy to be Honored With the 2007 Fed Cup Award of Excellence». News. RacquetSportsIndustry. 2007 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Lea Pericoli, simbolo vincente dell’Italia. Eleganza e simpatia anche fuori dal tennis
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Պերիկոլի» հոդվածին։ |
|