Լեանդեր Իկոնեն
Լեանդեր Իկոնեն ֆիններեն՝ Leander Ikonen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1860 |
Ծննդավայր | Joroinen, Հարավային Սավո, Ֆինլանդիա |
Մահացել է | ապրիլի 27, 1918 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Վիբորգ, Ֆինլանդիա |
Leander Ikonen Վիքիպահեստում |
Կարլ Լեանդեր Իկոնեն (ֆիններեն՝ Karl Leander Ikonen, հոկտեմբերի 14, 1860, Joroinen, Հարավային Սավո, Ֆինլանդիա - ապրիլի 27, 1918, Վիբորգ, Ֆինլանդիա), Ֆինն մանկավարժ և հասարակական գործիչ, ճարտարապետ, էկլեկտիկական ուղղության ներկայացուցիչ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեանդեր Իկոնենը ծնվել է փոստատարի ընտանիքում։ Սովորել է Կուոպիոյի ռեալական ուսումնարանում, 1883 թվականից աշխատել է որպես ճարտարապետ։ 1886-1898 թվականներին դասավանդել է Կուոպիոսկի արդյունաբերական ուսումնարանում։ Ամուսնանալով վիբորգցի գործարար Անդրեաս Վիկլունդի դստեր հետ, տեղափոխվել է Վիբորգ, որտեղ 1898-1918 թվականներին զբաղեցրել է Վիբորգի արդյունաբերական ուսումնարանի ռեկտորի պաշտոնը։ Նախագծել է տարբեր նշանակության շենքեր, այդ թվում՝ դպրոցներ, ձեռնարկություններ, բնակելի շենքեր։ Իկոնենը ճարտարապետական և մանկավարժական աշխատանքը համատեղել է Վիկլունդի շինարարական ձեռնարկություններում ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև լրագրողական աշխատանքի հետ (1896–1898 թվականներին եղել է «Savo-Karjala» թերթի խմբագրի տեղակալ, իսկ 1899-1900 թվականներին «Wiipuri» թերթի գլխավոր խմբագիր)։
Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական և հասարակական գործունեությանը։ Ֆիննական կուսակցությունից ընտրվել է Ֆինլանդիայի Սեյմի պատգամավոր, աշխատել է Վիբորգի քաղաքային խորհրդում և գանձապետական պալատում, ղեկավարել է 1917 թվականին ստեղծված Կարելական քաղաքացիական միությունը։ 1918 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, ձերբակալվել է Ֆինլանդիայի կարմիրգվարդիականների կողմից և գնդակահարվել Վիբորգի նահանգային բանտում։
Ճարտարապետի դուստրը՝ Էլլի Ինկերի Իկոնենը, ամուսնացել է ֆինն զորավար Աարնե Սիհվոյի հետ, որդին՝ Լաուրի Իկոնենը, կոմպոզիտոր է։
Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բնակելի տուն (Վիբորգ, 1891)
-
Նախկին ռուսական տարրական ուսումնարան (Վիբորգ, 1896)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Riksdagen - riksdagsledamöter
- ↑ «Krigsdöda i Finland 1914-22». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեանդեր Իկոնեն կատեգորիայում։ |