Լա Լիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandera de La Lima Honduras.svg Escudo de La Lima Honduras.svg

LaLima Cortes Honduras.jpg
ԵրկիրՀոնդուրաս Հոնդուրաս
Մակերես112,2 կմ²
ԲԾՄ33 մետր
Բնակչություն71 910 մարդ (2013)
Ժամային գոտիUTC-6
##Լա Լիմա (Հոնդուրաս)
Red pog.png

Լա Լիմա (իսպ.՝ La Lima), քաղաք Հոնդուրասայի, Կորտեսի վարչությունում։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է վարչության արևելյան հատվածում, Սան-Պեդրո-Սուլա և Էլ-Պրոգրեսո քաղաքներից ոչ հեռու։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 33 մետր[1]։ Քաղաքապետարանն ունի 116 կմ² մակերես, որից 42,5 կմ²-ը՝ քաղաքային գոտի, իսկ 73,5 կմ²՝ գյուղական տեղանք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչունթյան թիվը կազմում է 65 163 մարդ[2]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1974 1988 2001 2013
14 631 28 703 41 490 65 163

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ Լա Լիման եղել է Հոնդուրասի ուժեղ ֆուտբոլային ակումբներից մեկը և հայտնի է եղել «Լոս Կանայրիոս» անվամբ։ Սուլան Հոնդուրասի չեմպիոնն էր 40-50-ականներին։ 80-ական թվականներին այն ֆուտբոլային ակումբն էր, որ տեխնիկապես շատ լավ էր ֆուտբոլ խաղում, սակայն նրանք մրցաշարից դուրս մնացին։ Լա Լիմայի երկրպագուները աջակցել են իրենց թիմին յուրաքանչյուր խաղում, նրանք խաղում էին իրենց տնային խաղերը Ֆրանսիսկո Մորասանայի մարզադաշտում, քանի որ նրանք տեղական մարզադաշտ չունեին։ Նրանք լավ ադմինիստրացիա ունեին, որը ղեկավարում էր թիմը, ներառյալ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ռոմերո Պուերտո եղբայրները, ովքեր ներգրավված էին թիմում։ Ներկայումս ակումբը խաղում է Հոնդուրասի երկրորդ դիվիզիոնում ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La Lima, Honduras Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-15 
  2. «La Lima» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]