Լաքի Դայմոնդ Ռիչ
Լաքի Դայմոնդ Ռիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1971 |
Ծննդավայր | Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կրկեսի արտիստ |
![]() |
Լաքի Դայմոնդ Ռիչ (1971, Նոր Զելանդիա), կրկեսի արտիստ և հասարակ քաղաքացի, ով 2006 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդ։ Նրա մարմնի գրեթե 100%-ը պատված է դաջվածքներով, այդ թվում նաև առնանդամը, ականջները և բերանը[1]։ Հիմնականում զբաղվում է փողոցային ցուցադրություններով։ Հաճախ մասնակցում է տարբեր միջոցառումների և միջազգային ելույթների։ Ռիչի ամենահայտնի համարներից մեկը սուսեր կուլ տալն է։ Նաև կատարում է աճպարարական հնարքներ մոնոցիկլի վրա կանգնած[2]։
Ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու գաղափարը նա ունեցել է դեռևս մանկուց։ Ռիչի առաջին դաջվածքը քորոցի տեսք ունի, գտնվում է կողային մասում[3]։ Մարմինը լիովին դաջվածքներով պատելուց հետո նա ցանկացավ դրանց երանգներ տալ և ավելացրեց մոտավորապես 3 գույն[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ամենաշատ դաջվածքներ ուցեղ մարդը 100%-ով դաջվածքապատված է
- ↑ Totaro Paola (դեկտեմբերի 16, 2004)։ «Sydney's Lucky Diamond»։ Sydney Morning Herald։ Վերցված է մայիսի 13, 3012
- ↑ «Առաջին դաջվածքը կողային մասում»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-22-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ Գունային ավելացումներ
|