Jump to content

Լարվածություն Հորդանանում (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարվածություն Հորդանանում (2011)
Բենզինի գնի թանկացման դեմ մասսայական ցույցեր Ամմանում (2012 թվականի նոյեմբեր).
ԵրկիրՀորդանան
Ամսաթիվ2011—2012
Պատճառ
Հիմնական նպատակ
Արդյունք
  • 2011 թվականի փետրվարին թագավոր՝ Աբդալլահ II-ը վարչապետ Սամիր Ռիֆային ու իր կաբինետին ազատեց աշխատանքից[4]
  • 2011 թվականի հոկտեմբերին, Աբդուլլահը աշխատանքից ազատեց վարչապետ՝ Մարուֆ ալ-Բախիտին ու իր կաբինետին խոստացված բարեփոխումները դանդաղ կատարելու համար[5]
  • 2012 թվականի ապրիլից շարունակվեցին ցույցերը, Հորդանանի վարչապետ՝ Աուն ալ-Խասաունան հրաժարական տվեց ու թագավորն այդ պաշտոնում նշանակեց Ֆայեզ ալ-Տարավնեին։
  • 2012 թվականի հոկտեմբերին՝ Թագավոր Աբդուլլահը լուծարեց խորհրդարանը նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ու Աբդուլլահ Էնսուրին նշանակեց Հորդանանի վարչապետի պաշտոնում[6]
Կազմակերպիչ{{{2}}} Հորդանանի ընդդիմություն
Մասնակիցների քանակ6,000–10,000
Կողմեր
  • {{{2}}} Հորդանանի ընդդիմադիր կուսակցություններ

 •Մուսուլման եղբայրներ[7]
 •Ձախակողմյան կուսակցություններ
 •Արհեստակցական միությունs[8]

  • {{{2}}} Հորդանանի կառավարություն ու աջակիցներ
Զոհեր1 զոհ[9]
, այնուհետև ևս 2 զոհ[9]
Վիրավորներ70 վիրավոր(ցուցարարների կողմից), 13 ոստիկան
Ձերբակալվածներ157+[10]


Լարվածություն Հորդանանում, իրադարձություն, որը սկսվել է 2011 թվականի հունվարից։

Ցույցերը սկսվել են հունվարի 22-ից կառավարության հրաժարականի պահանջով՝ Թունիսում տեղի ունեցած հեղափոխության ազդեցության տակ։ Հունվարի 28-ին ցույցերն ընդգրկեցին թագավորության բազմաթիվ քաղաքներ՝ (Ամման, Իրբիդ, Ակաբա, Զարկա, Մաֆրակ, Մաան, Կառնակ ու Աջալյուն)[11]։

ԱՊ-ի տվյալներով ցույցերին մասնակցել է 5 հազար մարդ[12]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականների ձմեռն ուղեկցվեց ժողովրդական բողոքներով միանգամից մի քանի արաբալեզու երկրներում։ Հորդանանում նրանց համար պատճառ դարձավ գնաճը, գործազրկությունն ու աղքատությունը, որն ավելի սաստկացավ Սամիր ալ-Ռաֆայի կառավարման ժամանակաշրջանում։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հունվարի 22՝ առաջին ցույցը երկրի մայրաքաղաք Ամմանում[13][14]
  • Հունվարի 28՝ ցույցեր երկրի բազմաթիվ քաղաքներում[11][15]
  • Փետրվարի 1՝ Ալ-Ռաֆայի կառավարության հրաժարական։ Նոր վարչապետ նշանակվեց Մարուֆ ալ-Բախիտը[16][17][18]։
  • Մարտի 24՝ ուսանողների ու գործազուրկ մտավորականների կողմից հայտարարվեց «Մարտի 24-ի շարժում» ստեղծելու մասին, ՆԳՆ-ի հարևանությամբ՝ կենտրոնական հրապարակում ճամբար խփվեց ու սկսվեց նստացույց ընդդեմ վարչապետ Մարուֆ ալ-Բախիտի[19]։ Երեկոյան թագավորի կողմնակիցները (50 հոգի) հարձակվեցին ուսանողների ճամբարի վրա, մինչև այդ ոստիկանությունը հրապարակում մարեց լույսերը[20]։

Իշխանությունների գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի թագավոր Աբդալլահ II

2011 թվականի հոկտեմբերի 17-ին Մարուֆ ալ-Բախիտի կառավարությունը հրաժարական տվեց[21]։ Կառավարության հրաժարականից բացի թագավորը փորձեց տապալել ցույցերը ֆինանսական ներհոսքերի միջոցով։ 2011 թվականին նա 0,5 մլրդ դոլար հատկացրեց պետաշխատողների աշխատավարձերին, վառելիքի գների կարգավորման ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար (դրանց մի մասը հատկացրել էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն)[22]։ Բացի դրանից, 2011 թվականին Հորդանանը ֆինանսական օգնություն ստացավ Սաուդյան Արաբիայից 1,6 մլրդ դոլարի չափով[23]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AFP: Jordan nixes constitutional monarchy calls. Google. (4 March 2011). Արխիվացված 22 Փետրվար 2013 Wayback Machine
  2. In biggest protest, Jordan Islamists demand change Արխիվացված 2013-07-04 Wayback Machine. Reuters.
  3. "Jordan's ex-spy chief jailed for corruption". BBC News, (11 November 2012).
  4. Blomfield, Adrian (2011 թ․ փետրվարի 1). «King Abdullah II of Jordan sacks government amid street protests». The Daily Telegraph. London.
  5. Derhally, Massoud A. (2011 թ․ հոկտեմբերի 17). «Jordan's King Appoints PM After Cabinet Resigns». Bloomberg. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. "Jordan's king appoints new PM to form new government". CNN.
  7. Muslim Brotherhood vows to ‘flood’ Jordan’s streets to press reform demands – Trend.Az Արխիվացված 2013-06-03 Wayback Machine. (5 September 2012).
  8. Johnny McDevitt (2011 թ․ հունվարի 15). «Jordanians protest against soaring food prices». The Guardian. London.
  9. 9,0 9,1 "Jordan police stations attacked by gunmen during protest". The Guardian.
  10. Jordanians rally against king, fuel price hikes. USA Today. (2012 թվականի նոյեմբերի 16-ի տվյալներով)։
  11. 11,0 11,1 Демонстранты в Иордании потребовали смещения правительства(չաշխատող հղում) РосБалт
  12. Thousands of Jordanians march to press for reform
  13. Протесты против цен на продовольствие прошли в Иордании Взгляд
  14. Массовые акции протеста в столице Иордании Аммане Արխիվացված 2011-01-24 Wayback Machine AzanNews
  15. Lenta.ru: Ближний Восток: Антиправительственные митинги начались в Иордании
  16. Король Иордании распустил правительство и назначил нового премьер-министра
  17. Ъ-Online — Король Иордании выпустил пар
  18. «Король Иордании выполнил требование улиц: правительство в отставке :: Политика :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  19. Радио «Маяк» / В столице Иордании оппозиция разбила лагерь на одной из центральных площадей(չաշխատող հղում)
  20. Lenta.ru: Ближний Восток: В Аммане сторонники короля разгромили студенческий лагерь
  21. ИТАР-ТАСС : Король Иордании принял отставку правительства королевства и поручил сформировать новый кабинет
  22. Крылов А.В. Особенности демократических реформ в Иордании // Вестник МГИМО Университета. - 2013. - № 2 (29). - С. 117 - 118
  23. Крылов А.В. Особенности демократических реформ в Иордании // Вестник МГИМО Университета. - 2013. - № 2 (29). - С. 118

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]