Լարս Օլսեն
Լարս Օլսեն դան․՝ Lars Olsen | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1961[1] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Glostrup, Q12336180?, Կոպենհագենի կոմսություն, Դանիա | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լարս Քրիստիան Օլսեն (դան․՝ Lars Christian Olsen, փետրվարի 2, 1961[1], Glostrup, Q12336180?, Կոպենհագենի կոմսություն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի հավաքականում իր ելույթներով։ 1988, 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։
2011-2019 թվականներին աշխատել է որպես Ֆարերյան կղզիների հավաքականի մարզիչ, որից հետո գլխավորել է դանիական «Էսբյերգ» ակումբը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլսենը ծնվել է Գլոստրուպում և 1980 թվականին կարիերան սկսել է տեղի համանուն ակումբում։ Այն բանից հետո, երբ նա սկսել է հրավիրվել երիտասարդական հավաքական, նրա հետ պայմանագիր է կնքել Դանիայի առաջին դիվիզիոնի «Կեգե» ակումբը։ Ցածր լիգայում անցկացրած 4 մրցաշրջաններից հետո Լարսը տեղափոխվել է «Բրոնդբյու»։ Նոր ակումբի հետ 5 անգամ հաղթել է Դանիայի առաջնությունում, ինչպես նաև 1988 թվականին դարձել Դանիայի լավագույն ֆուտբոլիստ[2]։ Օլսենը «Բրոնդբյուի» ավագն էր 1987-1988 թվականներին։ 1991 թվականին տեղափոխվել է թուրքական «Տրաբզոնսպոր»։ Թուրքիայում Օլսենը թիմի հիմնական ֆուտբոլիստն էր և օգնել է նրան նվաճել Թուրքիայի գավաթը։ «Տրաբզոնսպորից» հեռանալուց հետո Լարսը հանդես է եկել բելգիական «Սերենում» և շվեյցարական «Բազելում»։ 1996 թվականին Օլսենը վերադարձել է «Բրոնդբյու», որի հետ 6-րդ անգամ դարձել է Դանիայի չեմպիոն։ Ակումբի կազմում վերջին խաղն անցկացրել է 1996 թվականի նոյեմբերին[3]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի ապրիլին Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում Օլսենը նորամուտն է նշել Դանիայի հավաքականում[4]։ 1988 թվականին ընդգրկվել է Եվրոպայի առաջնության հայտացուցակում։ Մրցաշարում անցկացրել է երեք հանդիպում՝ Իտալիայի[5], Գերմանիայի[6] և Իսպանիայի հավաքականների դեմ[7]։ Չորս տարի անց Շվեդիայում Օլսենը ազգային թիմի կազմում երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և դարձել է մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է բոլոր խաղերին՝ Անգլիայի[8], Շվեդիայի[9], Նիդերլանդների[10], Ֆրանսիայի[11] և Գերմանիայի հավաքականի դեմ[12]։ 1996 թվականին երրորդ անգամ մեկնել է Եվրոպայի առաջնություն։ Անգլիա է մեկնել որպես պահեստային և մրցաշարում ոչ մի րոպե չի խաղացել[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1985
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1987
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1988
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1990
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1991
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1995/96
- Դանիայի գավաթի գավաթակիր՝ 1988/89
- Թուրքիայի գավաթի գավաթակիր՝ 1991/92
- Միջազգային
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 1992
- Անհատական
- Դանիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1988
- Մարզչական
- Դանիայի ֆուտբոլի գավաթ՝ 2005/06
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Årets Spiller Արխիվացված 26 Սեպտեմբեր 2007 Wayback Machine at DBU.dk
- ↑ Lars Christian Olsen at DanskFodbold.com
- ↑ 4,0 4,1 Lars Olsen – Alle hold (Alle kampe) at DBU.dk
- ↑ «Италия VS. Дания 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Германия VS. Дания 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Дания VS. Испания 2:3» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Օլսեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բազելի ֆուտբոլիստներ
- Բրոնդբյուի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ