Լատո Լապսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատո Լապսա
Ծնվել էմայիսի 16, 1969(1969-05-16) (54 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Մասնագիտությունգրող և լրագրող

Լատո Լապսա (լատիշ․՝ Lato Lapsa, (մայիսի 16, 1969(1969-05-16), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ)), լատիշ[1] գրող և անկախ լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատո Լապսան ծնվել է 1969 թվականին, ավարտել է Լատվիայի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ 1990 թվականին աշխատանքի է ընդունվել «Diena» թերթում և երեք ամսում սովորական լրագրողից դարձել է գլխավոր խմբագրի տեղակալ։

1999 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է որպես «LETA» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր[2]։

1997 թվականին սկսել է պետական ռեգիստրների (բաց և վճարովի) նյութերի հիման վրա կազմել Լատվիայի միլիոնատերների ցուցակը և դա անում է մինչև այժմ[3]։ Ըստ ցուցակի նյութերի` նա գրել է իր առաջին գիրքը` «Latvijas miljonāru noslēpumi» («Լատիշ միլիոնատերերի գաղտնիքները»)[4], որն այնուհետև ամեն տարի տպագրվել է ուղղումներով և նոր հարցազրույցներով։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատո Լապսան լատիշ ամենահայտնի և սկանդալային լրագրողներից մեկն է։ 1997 թվականին Լատո Լապսան սկսել է կազմել Լատվիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը[5]։ Հետագայում միլիոնատերերի այդպիսի ցուցակները հայտնի են դարձել, և Լատո Լապսան ստացել է «միլիոնատերեր հաշվող» մականունը[6][7][8][9]։

«Ինձ հետաքրքիր էր անել այն, ինչը Լատվիայում ոչ ոք չի արել»
- Լատո Լապսա

:

2004 թվականին «Neatkarīgā Rīta avīze» թերթում հրատարակել է 1989 թվականի ԼԽՍՀ ՊԱԿ հեռախոսահամարների գիրքը[10]։ Լատո Լապսան առաջին սկանդալային գիրքը՝ «Դատավարության խոհանոց. «հաշտեցման» բաղադրատոմսեր փաստաբան Գուտուպսից» (Tiesasanas ka levis. Advokāta Gūtupa "sakārtošanas" receptes), գրել է 2007 թվականին։ Այն հրատարակելու համար Լապսան գրավ է դրել մոր բնակարանը[11]։ Այդ գիրքը, որում փոփոխված, բայց ճանաչելի ազգանուններով ներկայացվել են Լատվիայում հայտնի դատավորներն ու փաստաբանները, որոնք փողով և ծանոթությամբ գործեր են շահել իրենց հաճախորդների համար, հասարակական լայն հնչեղություն է առաջացրել։ Փաստաբան Գրուտուպսի անվան տակ նկատի է առնվել հայտնի փաստաբան Գրուտուպսը, իսկ նրա ազգանունը ձևափոխված բառախաղ է. լատիշերեն gūt-ստանալ, ձեռք բերել։ Եվ փաստաբան Գրուտուպսը իսկապես մեկն է Լատվիայի առավել ունևոր մարդկանցից։ Գրքի հրապարակումից հետո դատախազությունը մի քանի քրեական գործ է հարուցել[12][13] «Դատավարության խոհանոցը» գիրքը բեսթսելլեր է դարձել Լատվիայում[14]։

Լապսայի երկրորդ սկանդալային գիրքը եղել է «Parex-ի փլուզումը. տգետներ, հիմարներ և հանցագործներ» («Parex krahs»)[15]: 2010 թվականին Լապսան գրել է «Վայրինա խոհանոց» կամ իշխանությունների խաղը» գիրքը։ Այս գիրքը նկարագրում է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գրասենյակի և անձամբ նրա անհիմն ծախսերը։ Դեռևս մինչև տպագրվելը գիրքը սկանդալային ճանաչում է ստացել[16][17]։

«Վայրայի մասին մեզ հայտնի է միայն փայլուն կողմը։ Կա նաև մեկ այլ Վայրա։ Եվ ես դրա մասին կպատմեմ։ 1000 լատ արժողությամբ ժամացույցը ծածուկ նվիրելը դեռ ծաղիկներն են։ Գրքում կլինեն հատապտուղները։ Եվ շա՛տ։ Նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, ՊՆ-ից փող է ստացել։ Իմ տվյալներով՝ խոսքը վեց-յոթանիշ թվերի մասին է»։
- Լատո Լապսա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատո Լապսան գրքերի հեղինակ.

  • Lapsa Lato, Kristīne Jančevska, «Latvijas miljonāru noslēpumi», 2005
  • Lapsa Lato, «Brīvības grāmata»
  • Lapsa Lato, «Zelta zeme, kuru pametusi ziemeļblāzma», 2005
  • Lato Lapsa, Sandris Metuzāls, Kristīne Jančevska, «Mūsu vēsture 1985—2005»
  • «Դատավարության խոհանոց. «հաշտեցման» բաղադրատոմսեր փաստաբան Գուտուպսից» (լատիշ․՝ Tiesāšanās kā ķēķis. Advokāta Gūtupa «sakārtošanas» receptes).
  • Lato Lapsa, «Ով է Լեմբերգը» (լատիշ․՝ «Kas ir Lembergs»)
  • Lato Lapsa, Կարգին Superstar (լատիշ․՝ «Kargins Superstar»)
  • Lato Lapsa, «Parex-ի փլուզումը. տգետներ, հիմարներ և հանցագործներ» (լատիշ․՝ «Parex krahs»)
  • Lato Lapsa, «Վայրինա խոհանոց» (լատիշ․՝ «Va(i)ras virtuve», եթե չկարդան փակագծերում տառը, կլինի «Իշխանությունների խաղը»)
  • Լատո Լապսա, Ինչպես գողանալ միլիարդ
  • Լատո Լապսա, Իրենա Սաատչյան, «Մյունհաուզենի վարորդի որդին», 2010 թ.
  • Լատո Լապսա, «Լատիշ սովորական»[18], 2011 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мамыкин, страна и я — латыш Արխիվացված 2010-01-27 Wayback Machine Telegraf.lv, 23.12.2009
  2. «LETA galvenais redaktors». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. курс, The Baltic Course - Балтийский. «ТОП 100 латвийских миллионеров: самый быстрый рост показал представитель ИТ». Балтийский курс | новости и аналитика. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. DELFI (2005 թ․ մարտի 7). «Īsi par grāmatu 'Latvijas miljonāru noslēpumi' un Latvijas bagātāko cilvēku sarakstiem». DELFI (լատվիերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. «Lato Lapsa par miljoniem nesapņo». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  6. Лато Лапса — человек, который считает миллионеров Արխիվացված 2008-10-03 Wayback Machine, газета «Час», № 139, Ольга КНЯЗЕВА, Елена ТИТОВА, 2001 год.
  7. Latvijas miljonāru noslēpumi(չաշխատող հղում)
  8. ЛАТО ЛАПСА: ЛОВЕЦ КОТОВ И СЧЕТОВОД МИЛЛИОНЕРОВ(չաշխատող հղում)
  9. На первый-второй миллионер рассчитайсь! Արխիվացված 2008-01-25 Wayback Machine газета «Час»
  10. Полный список сотрудников КГБ на 1989 г.: 564 фамилии
  11. Лато Лапса: чтобы сделать скандал, заложил мамину квартиру gorod.lv, 21 августа 2007 года
  12. король Бизнес&Балтия
  13. Temīdas ķēķis(չաշխատող հղում)
  14. Pirmajā dienā izpārdotas visas pieejamās Brūkleņa grāmatas «Tiesāšanās kā ķēķis»
  15. «КРАХ БАНКА PAREX: СКАНДАЛЫ, ИНТРИГИ, РАССЛЕДОВАНИЯ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  16. http://www.telegraf.lv/tags/mnenie/news/vairina-kuhnya-shokiruet-genprokuraturu(չաշխատող հղում) «Вайрина кухня» шокирует Генпрокуратуру
  17. Par L.Lapsas grāmatu «Va(i)ras virtuve» diena.lv
  18. Лато Лапса показал "два лица" Андриса Берзиньша DELFI