Լավրենտի Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լավրենտի Մովսիսյան (ծնվել է հոկտեմբերի 24, 1933, գյուղ Առաջաձոր, ԼՂՀ Մարտակերտի շրջանում), հայ խորհրդային մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1973 թվական), պրոֆեսոր։

Ավարտել է Երևանի համալսարանը։ 1956 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում, 1964 թվականից՝ ավագ գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են իզոտրոպ և անիզոտրոպ սալերի ու թաղանթների տատանումների և ալիքների տարածման ու մոմենտային վիճակի, խառը եզրային պայմանների և հարվածի դեպքում կայունության հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 43 CC BY-SA icon 80x15.png