Լասե Կրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասե Կրիստենսեն
Lasse Vigen Christensen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լասե Վիգեն Կրիստենսեն
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1994(1994-08-15)[2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Էսբյերգ, Ribe County, Դանիա
Հասակ 178[1] սմ
Քաշ 75[1] կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա «Բրոնդբյու»
Համար 21
Պատանեկան կարիերա
Դանիա «Էսբերգ»
2010-2012 Դանիա «Միդտյուլան»
2012-2015 Անգլիա «Ֆուլհեմ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Անգլիա «Ֆուլհեմ» 56 (6)
2017   Անգլիա «Բերտիոն Ալբիոն» 16 (0)
2017-այժմ Դանիա «Բրոնդբյու» 7 (4)
Ազգային հավաքական
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 16) 7 (0)
2010-2011 Դանիա Դանիա (մինչև 17) 24 (2)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 18) 8 (0)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 19) 13 (0)
2013-2017 Դանիա Դանիա (մինչև 21) 98 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմբերի 10-ի տվյալներով:

Լասե Վիգեն Կրիստենսեն (դան․՝ Lasse Vigen Christensen; օգոստոսի 15, 1994(1994-08-15)[2][3], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, դանիական Բրոնդբյու ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասե Վիգեն Կրիստենսենը դանիական Էսբերգ, Միդտյուլան և անգլիական «Ֆուլհեմ» ակումբների սան է, նա  իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ֆուլհեմում։ 2014 թվականի հունվարի 4-ին Անգլիայի գավաթի խաղարկության «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը «Սպիտակների» կազմում[4]։ Օգոստոսի 16-ին «Միլուելի» դեմ խաղում Լասն կատարեց իր դեբյուտը Չեմպիոնշիպում[5]։ Հոկտեմբերի 1-ին Բոլթոն Ուոնդերսերի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Ֆուլհեմի կազմում[6]։

2017 թվականի սկզբին Կրիստենսենը վարձավճարով տեղափոխվում է «Բիրթոն Ալբիոն»[7]։ Հունվարի 28-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։

2017 թվականի ամռանը Լասեն վերադարձավ իր հայրենիք, «Բրոնդբյու» հետ կնքելով պայմանագիր չորս տարի ժամկետով։ Հուլիսի 23-ին «Նորշելլանի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը դանիական Սուպերլիգայում[9]։ Նույն հանդիպման ժամանակ Կրիստենսենը խփել է իր առաջին գոլը Բրոնդբյուի կազմում։ Հուլիսի 30-ին «Լյունգբիի» դեմ խաղում Լասեն ձևակերպել է հեթ-տրիկ[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Լասեն մասնակցեց Մեքսիկայում կայացած Աշխարհի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[11],Կոտ-դ’Իվուարի[12] և Ավստրալիայի[13] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Կրիստենսեն մասնակցեց Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասանակցել է Չեխիայի[14], Սերբիայի[15], Գերմանիայի[16] և Շվեդիայի[17] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում, Կրիստենսենը մասնակցեց Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցեց Իտալիայի[18], Գերմանիայի[19] և Չեխիայի[20] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.fulhamfc.com/player-profiles/lasse-vigen-christensen
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Норвич Сити VS. Фулхэм 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—01—04.
  5. «Фулхэм VS. Миллуолл 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—08—16.
  6. «Фулхэм VS. Болтон Уондерерс 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014—10—01.
  7. «Fulham's Lasse Vigen Christensen and Cauley Woodrow join Burton on loan». 2017 թ․ հունվարի 27 – via www.bbc.co.uk.
  8. «Куинз Парк Рейнджерс VS. Бертон Альбион 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017—01—28.
  9. «Норшелланн VS. Брондбю 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017—07—23.
  10. «Брондбю VS. Люнгбю 5:3» (անգլերեն). soccerway.com. 2017—07—30.
  11. «Бразилия (до 17) VS. Дания (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  12. «Кот-д'Ивуар (до 17) VS. Дания (до 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 24.
  13. «Австралия (до 17) VS. Дания (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 27.
  14. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.
  15. «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 23.
  16. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
  17. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  18. «Дания (до 21) VS. Италия (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
  19. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
  20. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասե Կրիստենսեն» հոդվածին։