Լաուրա Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաուրա Դավթյան
Ծնվել էփետրվարի 10, 1934(1934-02-10) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1976)
Մասնագիտությունկենսաքիմիկոս

Լաուրա Վահրամի Դավթյան (փետրվարի 10, 1934(1934-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Դավթյանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 10-ին, Երևանում: 1956 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1956 թվականից աշխատում է նույն ինստիտուտում (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում), 1983-2001 թվականներին՝ ՀԳԱ կենսաքիմիայի և օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1986-1995 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր[1]:

Աշխատանքները վերաբերում են բույսերի ու կենդանիների աճի էկոլոգիապես մաքուր կենսածին խթանիչների ազդեցության կենսաքիմիական մեխանիզմի պարզաբանման խնդիրներին: Բացահայտել է գյուղատնտեսական կենդանիների և բույսերի մթերատվության ու աճի խթանման, էներգետիկ փոխանակության վրա էթանոլամինի և նրա ածանցյալների ազդեցությունը: Հեղինակ է «Կենդանիների կենսաքիմիա» (1989) դասագրքի, համահեղինակ՝ «Էթանոլամինը տեսության մեջ և գործնականում» (1989) աշխատության[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биохимические основы стимулирующего действия этаноламина на растения. 1973.[2]
  • Կաթի բիոքիմիայի դասախոսություններ: (Ուսումնական ձեռնարկ), Գասպարյան Մարիա Գրիգորի, Դիլանյան Զավեն Քրիստափորի, Դավթյան Լաուրա Վահրամի, Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՀՄ, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Երևան, Ա. Հ., 1977[3]:
  • Լաբորատոր աշխատանքներ կենսաքիմիայից: Անասնաբուծության-անասնաբուժության ֆակուլտետի ստացիոնար և հեռակա ուսանողների ուսուցման համար: Մաս առաջին: Ածխաջրեր, լիպիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ, վիտամիններ, Գասպարյան Մարիա Գրիգորի, Դավթյան Լաուրա Վահրամի, Վարդանյան Ս. Ա., ԽՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1982[4]:
  • Կենդանիների կենսաքիմիա: Դավթյան Լաուրա Վահրամի, Երևան, «Լույս», 1989[5][6]:
  • «Էթանոլամինը տեսության մեջ և գործնականում», Երևան, 1989:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 335:
  2. Դավթյան Լաուրա Վահրամի (1973)։ «Биохимические основы стимулирующего действия этаноламина на растения: Дис. ...док. биолог. наук»։ Ереван 
  3. Գասպարյան Մ Գ, Դիլանյան Զ Խ, Դավթյան Լաուրա Վահրամի, Գասպարյան Մ Գ (1977)։ Կաթի բիոքիմիայի դասախոսություններ: Ուսումնական ձեռնարկ։ Գյուղատնտեսության մինիստրություն ՍՍՀՄ, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ։ Երևան: Ա.Հ 
  4. Գասպարյան Մարիա Գրիգորի, Դավթյան Լաուրա Վահրամի, Վարդանյան Ս Ա (1982)։ Լաբորատոր աշխատանքներ կենսաքիմիայից: Անասնաբուծության-անասնաբուժության ֆակուլտետի ստացիոնար և հեռակա ուսանողների ուսուցման համար. Մաս առաջին: Ածխաջրեր, լիպիդներ, սպիտակուցներ, ֆերմետներ, վիտամիններ։ ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ Երևան: Ա. հ 
  5. Դավթյան Լաուրա Վահրամի (1989)։ Կենդանիների կենսաքիմիա: Դասագիրք անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսանողների համար։ Երևան: Լույս։ ISBN 9785545000685 
  6. Դավթյան Լաուրա Վահրամի (1989)։ Կենդանիների կենսաքիմիա: Դասագիրք անասնաբուծ.-անասնաբուժ. ին-տ ուսանողների համար (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545000685