Լաուրա Բենկարտ (գերմ.՝ Laura Benkarthհոկտեմբերի 14, 1992(1992-10-14)[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու) , դարպասապահի դիրքում հանդես եկող գերմանացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի կանանց «Օլիմպիկ Լիոն» ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի խաղացող։ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի, 2013 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 2010 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։
Լաուրա Բենկարտը սկսել է ֆուտբոլով զբաղվել «Բինդեն», ապա «Վոլֆենվայլեր-Շալշտադտ» ակումբներում։ 2008 թվականին տեղափոխվել է կանանց Բունդեսլիգայի «Ֆրայբուրգ» ակումբի երիտասարդական թիմ։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է երեք հանդիպման[2]՝ Դրանցից մեկում մնալով զրոյի վրա[3]։ 2009 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Բենկարտի դեբյուտը մեծահասակների թիմում։ 2014 թվականից թիմի ավագն էր։ 2018 թվականի ամռանը Բենկարտը տեղափոխվել է անցած առաջնության արծաթե մեդալակիր «Բավարիա», որի կազմում դարձել է 2018/19 առաջնության արծաթե մեդալակիր։
2009 թվականից Լաուրա Բենկարտը ընդգրկվել է Գերմանիայի պատանեկան հավաքականների կազմում։ 2009 թվականին Բենքարտը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, իսկ 2010 թվականին հաղթել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ լինելով երրորդ դարպասապահը։ 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Բենկարտն արդեն հիմնական դարպասապահն էր։ Գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր 6 հանդիպումներին և օգնել հավաքականին նվաճել արծաթե մեդալներ։ Մրցաշարի արդյունքներով Բենկարտը ճանաչվել է առաջնության լավագույն դարպասապահ։ 2013 թվականին Լաուրան ընդգրկվել է մեծահասակների հավաքականի կազմում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որի արդյունքում գերմանացի ֆուտբոլիստները նվաճել են ոսկե մեդալներ։ 2015 թվականին Լաուրան իր նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականի կազմում Անգլիայի հավաքականի հետ խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով[4]։ 2016 թվականին Բենկարտը ընդգրկվել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու հայտացուցակում և Գերմանիայի հավաքականի հետ դարձել օլիմպիական մրցաշարի հաղթող։ Բենկարտը ոչ մի հանդիպում չի անցկացրել խաղերում։