Լայոս Տոլնաի
Լայոս Տոլնաի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հունգ.՝ Hagymássy Lajos |
Ծնվել է | հունվարի 31, 1837[1] |
Ծննդավայր | Györköny, Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 19, 1902 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[2] |
Մասնագիտություն | լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Լայոս Տոլնաի (հունգ.՝ Lajos Tolnai, իսկական ազգանունը՝ Հադմաշի, հունվարի 31, 1837[1], Györköny, Հունգարիա - մարտի 19, 1902, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]), հունգարացի արձակագիր, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայոս Տոլնաին ծնվել է սնանկացած ազնվականի ընտանիքում, սովորել է Նադ-Կյորյոշկի գիմնազիայում, այնուհետև Պեշտի ռեֆորմատակամ սեմինարիայում, որն ավարտելով որոշ ժամանակ դասավանդում է տեղում, հետո մեկնում է գավառ՝ Մարոշվաշարհեյ, որտեղ քահանայի է կարգվում։ Տասնվեց տարի անց՝ 1884 թվականին վերադառնում է Պեշտ, որտեղ վաստակում է միայն գրական աշխատանքով և ապրում աղքատության մեջ։ 1887 թվականին Տոլնաին սկսում է սկսում է լույս ընծայել «Գրականություն» ամսագիրը, որը երկար չի տևում։ 1889 թվականին մեծ դժվարությամբ ստանում է ուսուցչի պաշտոն, իսկ ավելի ուշ՝ ստանձնում է տնօրենի պարտականությունները։
Տոլնաին մահացել է աղքատության և միայնության մեջ[3]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայոս Տոլնաիի ստեղծագործությունները սուր սոցիալական բովանդակություն ունեն։ Երգիծանքի մեծ ձիրքով և վարպետությամբ օժտված հեղինակը մասնակի երևույթների մեջ տեսնում է տիպականը և խարազանում իր ժամանակի հասարակության արատները։
Գրական կյանքն սկսելով որպես բանաստեղծ՝ հետագայում նա ամբողջովին տրվում է արձակին։ Տոլնաիի տաղանդին հատուկ է նովելի ժանրը։ Նրա գրչին են պատկանում նաև բազմաթիվ վեպեր, որոնցից են՝ «Պարոնայք» (1872), «Տիկին բարոնուհին» (1882), «Ազնվական արյուն» (1882), «Պարոն քաղաքագլուխը» (1885), «Նոր նահանգապետը» (1886) վեպերը և «Մութ աշխարհ» ինքնակենսագրական վեպը[3]։
Լայոս Տոլնաին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքը քաղցած է։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 5-19։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Magyar életrajzi lexikon (հունգ.) / K. Ágnes — Budapest: Akadémiai Kiadó, 1967.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 PIM authority
- ↑ 3,0 3,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 3-4։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոս Տոլնաի» հոդվածին։ |
|