Լամելո Բոլ
![]() LaMelo Ball | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Լամելո Լաֆրենս Բոլ LaMelo LaFrance Ball | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 22, 2001 (20 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 82 կգ | |
Դպրոց | Չինո Հիլզի ավագ դպրոց (Չինո Հիլզ, Կալիֆորնիա) Միացյալ Նահանգների օլիմպիական ուսումնական կենտրոն (Ջենևա, Օհայո) | |
Դրաֆթի տարի | 2020 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Լամելո Լաֆրենս Բոլ (անգլ.՝ LaMelo LaFrance Ball, օգոստոսի 22, 2001, Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Հորնեթս» ակումբում։
Դպրոցական կարիերան սկսել է Չինո Հիլսի ավագ դպրոցում, որտեղ ավագ եղբայրների՝ Լոնզոյի և Լիանջելոյի հետ կարողացել է հաղթել նահանգային առաջնությունը և արժանանալ համազգային ճանաչման։ Մարզչական կազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Բոլը հեռանում է դպրոցական կարիերայից և մարզական պայմանագիր կնքում լիտվական «Պրենայ» ակումբի հետ։ 2018 թվականին սկսել է ելույթներ ունենալ հոր՝ Լավար Բոլի կողմից հիմնադրված Բասկետբոլի կրտսեր ասոցիացիայում (JBA), որից հետո վերսկսել է դպրոցական մարզական կարիերան, այս անգամ հանդես գալով Միացյալ Նահանգների օլիմպիական ուսումնական կենտրոնում։
Ընդունելիության հետ կապված մտահոգությունների ֆոնին, Բոլը որոշում է ամբողջովին հրաժարվել համալսարանային կարիերայից և մարզական պայմանագիր կնքել ավստրալիական Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) «Իլավարա Հոքսի» հետ։ 2019 թվականի ճանաչվել է NBL-ի տարվա նորեկ։
Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 3-րդ համարի ներքո՝ «Շառլոթ Հորնեթսի» կողմից։
Դպրոցական ելույթներից ի վեր, Բոլը և նրա եղբայրները Միացյալ Նահանգներում արժանացել են համազգային ուշադրության։ Նրանց հայր Լավար Բոլը նույնպես մեդիա անձնավորություն է։ Հորը պատկանող «Big Baller Brand» ընկերությունում Բոլն ունի իր այցեքարտային մարզակոշիկը[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Launching!»։ BigBallerBrand.com։ April 14, 2016։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2017-ին։ Վերցված է September 8, 2017
- ↑ Gould Andrew (August 31, 2017)։ «Big Baller Brand Unveils MB1 Signature Sneakers for LaMelo Ball»։ Bleacher Report։ Վերցված է September 8, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լամելո Բոլ Վիքիպահեստում |
---|
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
|