Լամբերտո դալլա Կոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամբերտո դալլա Կոստա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1920(1920-04-14)
ԾննդավայրԿրեսպանո դել Գրապա, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 29, 1982(1982-10-29) (62 տարեկան)
Մահվան վայրԲերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունբոբսլեիստ և օդաչու
 Lamberto Dalla Costa Վիքիպահեստում

Լամբերտո դալլա Կոստա (իտալ.՝ Lamberto dalla Costa, ապրիլի 14, 1920(1920-04-14), Կրեսպանո դել Գրապա, Իտալիա - հոկտեմբերի 29, 1982(1982-10-29), Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի բոբսլեյիստ, օդաչու, հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում՝ 1950-ական թվականների վերջերին։ 1956 թվականին Կորտինա-դ’Ամպեցոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթող[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտո դալլա Կոստան ծնվել է 1920 թվականի ապրիլի 14-ին Վենետիկի մարզի Կրեսպանո դել Գրապպա համայնքում։ Մասնագիտությամբ լինելով ռազմական ավիացիայի օդաչու՝ բավականին քիչ ժամանակ է տրամադրել սպորտին՝ մասնակցելով միայն այն մրցումներին, որոնք անցկացվել են Կորտինա-դ’Ամպեցցոյի տնային ուղու վրա, և այն դեպքում, երբ ունեցել է ազատ ժամանակ։ Այս քաղաքը՝ որպես հաջորդ Օլիմպիական խաղերի անցկացման վայր նշանակվելուց հետո սկսել է շատ աշխատել՝ մտադիրվելով մասնակցել դրան և անպայման հաղթել։ Արդյունքում նույնպես օդաչու Ջակոմո Կոնտիի հետ արժանացել է ոսկե մեդալի երկու հոգուց բաղկացած անձնակազմերի շարքում՝ գերազանցելով ապագայում լեգենդար օդաչու դարձած իր հայրենակցին՝ Էուջենիո Մոնտիին։

Աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքը ցույց է տվել 1957 թվականին, երբ շվեյցարական Սանկտ Մորիցի մրցատարածությունում վերջնագծին է հասել չորրորդը։ Այդ մրցություներից կարճ ժամանակ անց որոշում կայացրել ավարտել պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան՝ իր տեղը զիջելով երիտասարդ իտալացի բոբսլեյիստներին։ Մասնակցել է Կերվինիայում բոբսլեյ-սահնակային ուղու բացման հանդիսավոր արարողությանը, իսկ 1965 թվականին արժանացել է պատվավոր ոսկե մեդալի Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մահացել է 1982 թվականի հոկտեմբերի 29-ին Լոմբարդիա նահանգի Բերգամո քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bobsleigh two-man Olympic medalists 1932-56 and since 1964». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  2. DatabaseOlympics.com profile

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]