Լալա Միսկարյան-Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Ծնվել է1946 թ. ապրիլի 6
ԾննդավայրԱրճիս (Նոյեմբերյանի շրջան)
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
ԱմուսինԲյուզանդ Մինասյան

Լալա Միսկարյան-Մինասյան (ապրիլի 6, 1946(1946-04-06), Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, հրապարակագիր, մանկավարժ, խմբագիր և դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալա Միսկարյան-Մինասյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Համալսարանական տարիներին հանդիպում է իր ապագա ամուսնուն` Բյուզանդ Մինասյանին, ամուսնանում է ու Երևանում ունենում է իր առաջնեկին։ 1973 թվականին տեղափոխվում են Հալեպ, որտեղ ունենում է երկրորդ տղային։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունն սկսում է Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանում, որը Միսկարյան-Մինասյանի համար մանկավարժական գործունեության դարբնոց է դառնում։ Այստեղ աշխատում է մինչև 2011 թ.:

Դասավանդում է նաև Մխիթարյան և Սարգիս Չեմպերճյան Կրթասիրաց վարժարաններում և Կիլիկյան ճեմարանում։

1995 թվականից, hիմնադրության առաջին իսկ օրից մինչև հիմա, դասախոսում է Համազգային Հայագիտական Հիմնարկում դասավանդելով հայ գրականություն, հայ ժողովրդական բանահյուսություն և գրականության տեսություն նյութերը։

2007-2009 թվականներին եղել է խմբագիր Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանի Շրջանավարտից Միության «Շաւիղ» պարբերականին։

Հետևողականորեն աշխատակցել է Հալեպում հրատարկվող մամուլին, ինչպես՝ «Օշական» պարբերաթերթ, «Գանձասար»շաբաթաթերթ, Հալեպահայ գրողների «Երթ» պարբերական, ինչպես նաև սփյուռքյան այլ հրատարակությունների, ինչպես՝ «Ազդակ», «Ասպարէզ» օրաթերթեր, «Բագին» պարբերական և այլն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին լույս է ընծայվում իր առաջին գիրքը՝ «Յոյսի Հորիզոններ»[1]։ Գիրքը հեղինակի հուշերն են՝ կապված ծննդավայրի, հայրենի երկրի, սովետական իրականության հետ կապված դեպքերի և իր հոգու վրա նրանց թողած անդրադարձին։ Հատորը հրատարակվում է Բերիո Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով, իսկ 2007 թվականի նոյեմբերի 20-ին,Հալեպում տեղի է ունենում հատորի շնորհանդեսը։

2010 թվականին հրատարակվում է երկրորդ գիրքը՝ «Հող ու Երկինք»[2] պատմվածքների ժողովածուն, Բերիո Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով։

2016 թվականին ականատես լինելով ու ապրելով դարի մեծագույն արհավիրքներից մեկը, Սիրիայի պատերազմն ու հատկապես Հալեպի ցավն ու տառապանքը գրում է օրագրություն՝ որը հետագայում լույս է տեսնում «Սուր­ի­ա­կան Օրագ­րու­թիւն» անվան տակ։ Գիրքը որը բաղացած է 374 էջից[3] արժանանում է «Գէ­որգ Մե­լի­տի­նե­ցի» գրա­կան մր­ցա­նա­կին և հրատարակվում[4] 2016 թ. Մե­ծի Տանն Կի­լիկ­իո Կա­թո­ղի­կո­սու­թյան կողմից՝ Տոքթ. Ար­մե­նակ Եղ­իայ­ա­նի խմբագրությամբ։ 2016 թ. նոյեմբերի 30-ին Հալեպում տեղի է ունենում գրքի շնորհանդեսը[5] :

Լալա Միսկարյանը լրագրող չէր, սակայն նրա տեղեկությունը Հալեպի հայերի մասին ավելին էր, նա չէր գրում փողի համար, նա գրում էր իր ներաշխարհի աղաղակն ու բողոքը լսելի դարձնելու համար[6]։

Հեղինակի hատկապես այս գիրքը արժանանում է ընթերցասեր հայ հասարակության, մշակութային-գրական շրջանակների ինչպես նաև հայ և օտար լրատվամիջոցների առավել լայն ուշադրությանը[7][8][9][10]::

2017 թվականին լույս է ընծայվում «Ծիրանի ոգիներ» պատմվածքների հատորը[11], որի առաջին մասը Սիրիական պատերազմի ու մարդկային խեղված կյանքերի մասին է։ Գրքում կան նաև ազգային մտահոգություններ, կյանքի իմաստի որոնումներ, կնոջական հոգիի տագնապներ, երևակայական փնտռտուքներ ու առօրյա մարդկային հարաբերություններ[12]։ Գիրքը հրատարակվում է Բերիոյ Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով։


Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մինասեան , Լալա»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2020-09-12 
  2. Միսկարեան-Մինասեան Լալա (2010)։ Հող ու երկինք։ Պատմվածք։ Այգ։ Հալէպ: Ա. հ 
  3. «Գիրքերու Մտերմութեան Հետ. Սուրիական Օրագրութիւն (Հեղինակ` Լալա Միսկարեան-Մինասեան)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-04-15։ Վերցված է 2020-09-12 
  4. «ՍՈՒՐԻԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ»։ Armenian Church Catholicosate of Cilicia (հայերեն)։ Վերցված է 2020-09-09 
  5. ««Սուրիական Օրագրութիւն» Հատորի Շնորհահանդէս»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-12-17։ Վերցված է 2020-09-12 
  6. «Սիրիայում ներկայացվել Է հայ գրողի գիրքը, որը պատմում Է Հալեպի պատերազմի մասին»։ armenpress.am։ Վերցված է 2020-09-12 
  7. «Լալա Միսկարեան-Մինասեան. «Գրելու ատեն յաճախ զգացի, որ պատերազմը ամբողջ կեանք մը պիտի տեւէ»»։ www.arevelk.am։ Վերցված է 2020-09-07 
  8. ««Հայաստանում նրանք կարող էին փոքրիկ քաղաք հիմնել»»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2020-09-12 
  9. admin։ «Լալա Միսկարեան-Մինասեանի «Սուրիական Օրագրութիւն»-ը` Արաբական Չծաղկած Գարուններու Վաւերագրութիւն | Yerepouni Daily News» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-26-ին։ Վերցված է 2020-09-12 
  10. «Книга о войне в Алеппо армянской писательницы представлена в Сирии»։ ТАСС։ Վերցված է 2020-09-12 
  11. «Լալա Միսկարեան-Մինասեան – Cilicia Bookstore» (en-US)։ Վերցված է 2020-09-12 
  12. «ԳՐԱԽՕՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ.- «ԾԻՐԱՆԻ ՈԳԻՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿ՝ ԼԱԼԱ ՄԻՍԿԱՐԵԱՆ | Hairenik Weekly Newspaper»։ hairenikweekly.com (en-US)։ Վերցված է 2020-09-07