Լազո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լազո, իսկական անուն ազգանունը՝ Ղազարյան Հակոբ Գրիգորի (1869, քաղաք Բայազետ, Արևմտյան Հայաստան - ապրիլի 2, 1926, Թիֆլիս), հայ գրող, մանկավարժ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել ուսուցչությամբ։ Տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել պարբերականների։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են Լազոյի «Գուլե» (1890), «Ֆերո» (1892) պատմվածքները, «Խունխոր» (1893) վեպը, «Յա դաստ» (1904) վոդևիլը, «Թասիբ» (1899, Բայազ ծածկանունով), «Քուրդ Զասմի պատմությունը» (1923) վիպակները, որոնք արտացոլում են քուրդ ժողովրդի կյանքը, կենցաղը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը։

Լազոյի սցենարով նկարահանվել է «Զարե» (1926) ֆիլմը։ 1921 թվականին Լազոն կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը, որը քրդական դպրոցներում օգտագործվել է մինչև 1928 թվականը։ Լազո մշակութային մեծ աշխատանք է կատարել քուրդ բնակչության շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png