Լազար Բիչերախով
Լազար Բիչերախով | |
---|---|
նոյեմբերի 15 (27), 1882 - հուլիսի 25, 1952[1] (69 տարեկան) կամ հունիսի 22, 1952[2] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Դորնշտադտ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | բանակի ենթասպա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Պարսկական արշավ, Մարտ Բաքվի համար, Q4329633? և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Q52229193?, Q52229278? և Q52229449? |
Լազար Բիչերախով (ռուս.՝ Лазарь Фёдорович Бичерахов, նոյեմբերի 15 (27), 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1952[1] կամ հունիսի 22, 1952[2], Դորնշտադտ, Գերմանիա), ռուս սպա, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից: Գեորգի Բիչերախովի եղբայրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լազար Բիչերախովը Թերսկի մարզի Նովո-Օսեթինսկի ստանիցայի կազակներից է, սպայի որդի: Ավարտել է Պետերբուրգի առաջին ռեալական դպրոցը և Մոսկվայի Ալեքսեևյան ռազմական ուսումնարանը: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է 1-ին Գորսկ-Մոզդոկյան գնդում (1911-1915 թվականներ): 1915-1918 թվականներին ծառայել է Պարսկաստանում գեներալ Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսում, որպես Թերսկի կազակական ջոկատի հրամանատար, զորական ավագ: Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով[3]:
1918 թվականի սկզբին Պարսկաստանում կազմավորում է ոչ մեծ ջոկատ (շուրջ հազար մարդ), ծառայելով անգլիացիների մոտ: 1918 թվականի հուլիսին ջոկատը Բանդարե Անզալի նավահանգստից ծովով մեկնում է Բաքու և մտնում քաղաքը պաշտպանող թուրք-ադրբեջանական զորքերի կազմ (որտեղ այդ ժամանակ իշխում էր Բաքվի կոմունան): Թուրք-ադրբեջանա-դաղստանյան զորքերի Բաքվի վրա հարձակման ժամանակ Բիչերախովը իր ջոկատով 1918 թվականի հուլիսի 30-ին նահանջում է Դաղստան, որտեղ անգլիացիների օգնությամբ գրավում է Դերբենտը և Պորտ-Պետրովսկը (Մախաչկալան): 1919 թվականի հունվարին Բիչերախովի ջոկատը տեղափոխվում է Բաթում, որտեղ էլ 1919 թվականի ապրիլին կազմացրվում է: Ջոկատի անձնակազմը և ունեցվածքը փոխանցվում է ВСЮР-ի համալրմանը:
1920 թվականին արտագաղթել է Մեծ Բրիտանիա, իսկ 1928 թվականին Գերմանիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է КОНР-ի հյուսիս-կովկասյան ժողովուրդների բաժինը[4]: Մահացել է 1952 թվականին Դորնշտադտում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). - 416 с. - ISBN 978-5-227-02536-4.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Большая российская энциклопедия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). ISBN 978-5-227-02536-4, c. 25
- ↑ Бичерахов на сайте: Хронос
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Հուլիսի 25 մահեր
- 1952 մահեր
- Հունիսի 22 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Գերմանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ