Իրմենա Չիչիկովա
Իրմենա Չիչիկովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 22, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պլովդիվ, Բուլղարիա |
Քաղաքացիություն՝ | Բուլղարիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 2212746 |
Իրմենա Չիչիկովա (բուլղար․՝ Ирмена Чичикова, մայիսի 22, 1984, Պլովդիվ, Բուլղարիա), կինոյի և թատրոնի բուլղարացի դերասանուհի։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմենա Չիչիկովան ծնվել և մեծացել է Պլովդիվում, Բուլղարիա։ Նախնական կրթությունն ստացել է ֆրանսիական «Antoine de Saint Exupéry» դպրոցում, որն արվարտել է 2003 թվականին։ դրանից հետո տեղափոխվել է Սոֆիա, որտեղ շարունակել է կրթությունը Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում` պրոֆեսորներ Մարգարիտա Մլադենովայի և Իվան Դոբչևի ղեկավարությամբ։ Զուգահեռաբար ուսումնասիրել է հունարեն։ Նրա դիպլոմային աշխատանքներն են եղել Անտոն Չեխովի «Երեք քույր» և Ժորդի Գալսերանի «Դակոտա. շղթայված խոսքեր» ստեղխագործությունները։ 2008 թվականին ակադեմիան ավարտելուց հետո նա դարձել է որակավորված դերասանուհի[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիչիկովան պրոֆեսիոնալ բեմում իր նորամուտն է նշել ըստ Ինգմար Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» ֆիլմի մոտիվների բեմադրված «Իրերը գորգի տակ պահելու արվեստը» պիեսով` խաղալով Մարիաննայի դերը, որի համար առաջադրվել է IKAR մրցանակի (2009) և արժանացել է ASKEER մրցանակաբաշխության Լավագույն կանացի դեր մրցանակին (2009)։ Դրանից հետո նա խաղացել է «Նիրվանա» պիեսում (2009), ըստ Էժեն Իոնեսկո ստեղծագործությունների մոտիվների բեմադրված «Ազատագրված երևակայության կառուցումը» պիեսով մի քանի անգամ հյուրախաղեր է ունեցել Կանադայում և Ֆրանսիայում (2010)։ Հաջորդ նշանակալի դերը խաղացել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնում, Ալեքսանդր Վամպիլովի «Բադերի որսը» պիեսում (2012)։
2012 թվականին նկարահանվել է «Ես` դու» ֆիլմում։ Էկրանին նրա հայտնվելը դրական է ընդունվել քննադատների կողմից, ազգային «Ոսկե վարդ» կինոփառատոնին արժանացել է Լավագույն կանացի դեր մրցանակին։ 2014 թվականին Բորյանայի դերում նկարահանվել է «Վիկտորյա» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Սանդենս» միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Սկսած 2015 թվականից` մշտապե սնկարահանվում է կինոյում[2]։
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե վարդ» կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակ (2012)` «Ես` դու» ֆիլմի համար
- Թատերական ASKEER (2009) մրցանակ` «Իրերը գորգի տակ պահելու արվեստը» ֆիլմում Մարիաննայի դեր համար
- Վրացայի փաքր թատերական ձևերի ազգային փառատոնի երրորդ մրցանակ, «Իրերը գորգի տակ պահելու արվեստը» ֆիլմում առաջատար կանացի դերի համար (2009)
- IKAR Theatre մրցանակ (2009)` «Իրերը գորգի տակ պահելու արվեստը» ֆիլմում Մարիաննայի դերի համար (2009)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նամակներ Անտարկտիդայից (2019)-Դիանա
- Մինչև մեր օրերի վերջը (2019)-Զառա (կարճամետրաժ)
- Կրծկալ (2018)-Այրի
- Անմատչելին (2018)-Մոնա
- Աննայի ծննդյան օրը (2016)-Տանյա (կարճամետրաժ)
- Intrusion (2016)-Ժաննա (կարճամետրաժ)
- Վիկտորյա (2014)-Բորյանա
- Արևելյան պիեսներ (2009)-Սենյակակակից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմենա Չիչիկովա» հոդվածին։ |
|