Իրմգարդ Գրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրմգարդ Գրիս
Irmgard Griss.jpg
 
Կուսակցություն՝ NEOS՝ Նոր Ավստրիա
Կրթություն՝ Գրացի համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ իրավաբան, դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1946(1946-10-13) (72 տարեկան)
Ծննդավայր Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա

Իրմգարդ Գրիս (գերմ.՝ Irmgard Griss, հայտնի է նաև որպես Իրմգարդ Գրիս-Ռայտերեր, գերմ.՝ Irmgard Griss-Reiterer[2], հոկտեմբերի 13, 1946(1946-10-13), Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի փաստաբան, դատավոր, Ավստրիայի Գերագույն դատարանի նախկին նախագահ: 2016 թվականի Ավստրիայի նախագահական ընտրություններում գրանցվել է որպես անկախ թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմգարդ Գրիսը 1965 թվականին ավարտել է Գրացի առևտրի ակադեմիան, 1970 թվականին՝ Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանը իրավաբանի որակավորմամբ[3]: 1971-1975 թթ. եղել է համալսարանի ասպիրանտ: Ավարտել է նաև Հարվարդի իրավաբանական դպրոցի իրավագիտության բաժինը: 1978 թվականին Վիեննայում եղել է փաստաբան, 1979-1980 թթ. Վիեննայում առևտրային հարցերով համայնքային դատարանի դատավոր, 1981-1987 թթ.՝ Վիեննայի առևտրի դատարանի դատավոր, 1987-1992 թթ.՝ Վիեննայի Վերաքննիչ դատարանի դատավոր (Oberlandesgericht), 1993 թվականից՝ Ավստրիայի գերագույն դատարանի դատավոր: 2007-2011 թթ. եղել է Գերագույն դատարանի նախագահ:

Իրմգարդ Գրիսը Գրացի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր է, իսկ 2013 թվականի մայիսից` սպառողական հարցերով բրոքեր: Եղել է Սինգապուրի Միջազգային առևտրային դատարանի դատավոր, 2008 թվականից Ավստրիայի Սահմանադրական դատարանի դատավորի տեղակալ, նշանակվել է Ազգային Խորհրդի կողմից:

Գրիսը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ավստրիայի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու առաջադրելու մտադրության մասին[4]: Երբ նա հրապարակայնորեն հայտարարեց, որ չի ընդունում որևէ կուսակցության տնտեսական աջակցությունը, պաշտոնապես առաջադրեց Ավստրիայի նախագահի իր թեկնածությունը և հնարավորություն տվեց որոշ կուսակցությունների հետագայում իրեն աջակցելու: Այնուհետև նրան երկու տարբեր առիթներով հրավիրեցին ներկայացնելու իր թեկնածությունը Ավստրիական ազատություն կուսակցության և NEOS-ի (Նոր Ավստրիա և լիբերալ ֆորում) լսումների ժամանակ: Երկուսն էլ հետագայում մերժեցին նրա առաջարկը[5]: Ավստրիական ազատություն կուսակցությունը ներկայացրեց իր թեկնածուին՝ Նորբերտ Հոֆերիին[6]: NEOS հայտարարել է, որ կաջակցի Գրիսին և ցանկացած այլ անկախ թեկնածուի անուղղակիորեն, և մտահոգություն է հայտնել նախագահի գրասենյակի ուժեղ կուսակցական քաղաքականացման և նախընտրական քարոզչության վերաբերյալ[7]: NEOS-ի ղեկավար Մատիաս Ստրոլցը հայտարարել է, որ 2016 թվականի փետրվարի 9-ին NEOS-ը կարող է նաև աջակցել Ավստրիայի Կանաչ կուսակցության նախկին նախագահի նախկին խոսնակ Ալեքսանդր Վան դել Բելենին[8]: Նախագահական ընտրությունների առաջին փուլում Գրիսը ստացավ ձայների գրեթե 19 տոկոսը:

2017 թվականի հուլիսի 8-ին Գրիսը NEOS-ի ընտրական դաշինքի մեջ է մտել հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համար: Թեև նա կուսակցության անդամ չէ, նա NEOS-ի ցուցակում կստանա երկրորդ տեղը, ինչը որոշվել է Վիեննայում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]