Իրմա Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իրմա Վարդանյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1939 (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1961) |
| Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս |
Իրմա Արմենակի Վարդանյան (նոյեմբերի 24, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1961-1967 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1967 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1977 թվականներին` գիտական քարտուղար, 1979 թվականից` շղթայական և ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայի վարիչ։ 2011 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[2]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են այլասերված ճյուղավորումներով ընթացող օրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաների կինետիկային և մեխանիզմներին, ինչպես նաև գերօքսիդային միացությունների տրոհման մեխանիզմի և ռեակցիոնունակության հարցերին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Современное состояние проблемы газофазного окисления органических соединений. Е., 1986 (համահեղինակ)[3]
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Իրմա Վարդանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
| ||||||