Իրմա Լոսանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրմա Լոսանո
Ծնվել էօգոստոսի 24, 1943(1943-08-24) կամ օգոստոսի 24, 1944(1944-08-24)[1]
ԾննդավայրՄոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհոկտեմբերի 21, 2013(2013-10-21)[1]
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանՄեխիկո
Քաղաքացիություն Մեխիկո
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Խոսե Ալոնսո և José Alonso?
Երեխա(ներ)María Rebeca?

Սուսանա Իրմա Լոսանո Գոնսալես (իսպ.՝ Susana Irma Lozano González , օգոստոսի 24, 1943(1943-08-24) կամ օգոստոսի 24, 1944(1944-08-24)[1], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հոկտեմբերի 21, 2013(2013-10-21)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Լոսանոն ծնվել է 1943 թվականին Ռամիրո Լոսանոյի և Սուսանա Գոնսալեսի ընտանիքում։ Մեծացել է մեծ ընտանիքում քրոջ՝ Քրիստինայի և եղբոր՝ Ռամիրոյի հետ։ Սովորել է միանձնուհիների մենաստանում։

1963 թվականին սկսեց իր գեղարվեստական կարիերան թատրոնում՝ հանդես գալով «Լուսինը կապույտ է» ներկայացման մեջ։ Նույն թվականին նկարահանվել է «Ծնողների մեղքը» հեռուստանովելում։ 1970 թվականին մարմնավորել է Լուիսայի դերը «Եսենիա» հեռուստանովելի առաջին տարբերակում, 1971 թվականին խաղացել է նույն դերը ֆիլմի նոր տարբերակում Ժակլին Անդերեի և Խորխե Լավատի հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Լոսանոյի առաջին ամուսինը եղել է դերասան Խոսե Ալոնսոն։ Այս ամուսնությունից ունի մեկ աղջիկ՝ Մարիա Ռեբեկան, ով նույնպես դերասանուհի է։ Երկրորդ անգամ Լոսանոն ամուսնացել է Օմար Գոնսալեսի հետ. ունեն մեկ որդի՝ դերասան Ռաֆայել Օմարը։

Հիվանդություն, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սկզբին դերասանուհին լուրջ հիվանդանում է, և նրա մոտ ախտորոշվում է թքագեղձերի քաղցկեղ։ Ցավը սկսվել էր բերանից և արագ զարգացել, չնայած դերասանուհին փորձում էր պայքարել հիվանդության դեմ։ Բուժումն ապարդյուն էր, չնայած հսկայական գումարներին, որ փոխանցում էին նրա երկրպագուները, նույնիսկ կազմակերպվում էին բարեգործական համերգներ։

Իրմա Լոսանոն մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դերասանուհու մահը ցնցել էր մեքսիկացիներին՝ մեծ թե փոքր։ Դերասանուհու հոգեհանգիստը վերածվել էր համազգային սգի, հետաձգվել էին ժամանցային հեռուստահաղորդումները։ Հուղարկավորության հաջորդ օրը հեռուստատեսությամբ ներկայացվեց Իրմա Լոսանոյի օրը, որը պատմում էր նրա մասնակցությամբ առավել վառ ֆիլմերի ու հեռուստանովելների մասին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեռուստանովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 - Ծնողների մեղքը / La Culpa de los Padres (սերիալ)
  • 1963 - Եսասեր մայրեր / Madres Egoistas (սերիալ)
  • 1964 - Վախկոտի պատմությունը / Historia de un Cobarde (սերիալ)
  • 1964 - Կյանքի ցավը / El Dolor de Vivir (սերիալ)
  • 1965 - Տատիկներ / Las Abuelas (սերիալ)
  • 1966 - Մարիա Իսաբել / Maria Isabel (սերիալ) - Ռոզա Իսելա / ԳԱրսիելա
  • 1966 - Ծնվելու իրավունք / El Derecho de Nacer - Անիտա
  • 1966 - El medio pelo (սերիալ) - Աուրորիտա Պերես Գարսիա
  • 1967 - Անիտա դե Մոնտեմար / Anita de Montemar (սերիալ) - Ալիսիա
  • 1967 - Մեր մաշկի գույնը / Un color para tu piel (սերիալ)
  • 1967 - Հսկաների մոլորակը / Gigantes planetarios - Անիս
  • 1967 - «Ցտեսություն, եղբայր» / «Adios cuñado»
  • 1967 - Դոն Ժուան 67 / Don Juan 67 - Դելիա
  • 1967 - Մեր երեխաների դատը / El juicio de nuestros hijos (սերիալ)
  • 1967 - Ֆելիպա Սանչեսը՝ պարենավաճառը / Felipa Sanchez, la soldadera (սերիալ) - Լոլիտա
  • 1967 - Անցյալի թախիծ (սերիալ) / Angustia del pasado
  • 1968 - Մարիա Իսաբել / María Isabel - Գրասիելա Պերեյրա
  • 1968 - Կրքոտ գործակալ 00 / Agente 00 Sexy - Գլորիա
  • 1968 - Խուան Չերասկեադոյի սերը / Los amores de Juan Charrasqueado - Խուանիտո (ձայն)
  • 1968 - Ռուբի / Rubi (սերիալ) - ՄԱրիբել դե լա Ֆունետե
  • 1968 - Ամուսնության օր / El día de la boda - Մարթա
  • 1968 - Կանայք առանց սիրո / Mujeres sin amor (սերիալ)
  • 1968 - Երիտասարդությունը՝ աստվածային գանձ / Juventud divino tesoro (սերիալ)
  • 1970 - Եսենիա / Yesenia - Լուսիա
  • 1970 - Մարիանա / Mariana
  • 1985 - Ապրել մի քիչ / Vivir un Poco
  • 1986 - Խեղճ երիտասարդություն / Pobre Juventud
  • 1987 - Վայրի վարդ - Полетт Монтеро де Мендисабаль (дубл.Раиса Рязанова)
  • 1989 - Իմ երկրորդ մայրը - Մարիա
  • 1990 - Բալլադ սիրո մասին / Balada por un Amor
  • 1990 - Ոչ մեկի սերը / Amor de Nadie - Բետտի
  • 1996 - Մահանալ կրկնակի - Կարմեն
  • 1996 - Մարիսոլ՝ Սոֆիա Գարսես դել Վալե
  • 2000 - Հրեշտակի դեմքը / Carita de Angel - Ալտագրարսիա Ռիվերա
  • 2001 - Ոճրագործը / La intrusa - Լաուրա
  • 2004 - Mision S.O.S. (Миссия спасения) - ԿԼեմենսիա Մարտիբնես
  • 2007 - Destilando amor - Կոնստանցիա
  • 2008 - Կնոջ խոսքը / Palabra de mujer - Կառլոտա
  • 2008 - Սրտի թակարդ / Un gancho al corazón - Տերեսա Գարսիա
  • 1970 - Սև քրոջս սպիտակ վարդերը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 - Gigantes plantarios
  • 1966 - Don Juan67
  • 1970 - Cruz de Amor
  • 1970 - Rosas blancas para mi hermana negra
  • 1971 - Եսենիա - Լուսիա
  • 1981 - El Robo imposible

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La luna azul
  • Los signos del Zodiaco
  • Tres autenticos Angelitos
  • El casado casa quiere
  • Tu y yo igual amor

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]