Եսենիա (ֆիլմ)
Եսենիա իսպ.՝ Yesenia | |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1971 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ալֆրեդո Բ. Կրևեննա |
Դերակատարներ | Ժակլին Անդերե, Իրմա Լոսանո, Աուգուստո Բենեդիկո, Իսաբելա Կորոնա և Խորխե Լավատ |
Երաժշտություն | Սերխիո Գեռերո |
Տևողություն | 121 րոպե |
Եսենիա (իսպաներեն՝ Yesenia), մեքսիկական ֆիլմ-մելոդրամա, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Ալֆրեդո Բ. Կրևեննայի կողմից։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոր մահից հետո Եսենիան մնում է ծեր տատի, գնչուհի Մախսիտայի խնամակալության ներքո։ Մի անգամ, Եսենիան գողանում է Օսվալդո անունով սպայի դրամապանակը, որն էլ առիթ է հանդիսանում նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունների համար։ Շուտով նրանք որոշում են ամուսնանալ, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ Եսենիան գնչուհի էր։ Այնժամ Օսվալդոն համաձայնվում է իրենց հարաբերությունները ձևակերպել գնչուական բոլոր ավանդույթներով` միայն թե լինի սիրելիի կողքին։ Հարսանիքից հետո Եսենիան լքում է հարազատ թափառախումբը և բնակություն հաստատում Օսվալդոյի տանը։ Սակայն շուտով Օսվալդոյին ձերբակալում են և որոշ ժամանակ անց, հոգնելով ամուսնուն սպասելուց, ում մասին նրան ոչինչ հայտնի չէր, Եսենիան կրկին վերադառնում է յուրայինների մոտ։
Մի անգամ Մախսիտան անկեղծանում է Եսենիայի առջև և պատմում, որ Եսենիան գնչուհի չէ և թափառախմբում չի ծնվել։ Նրա իրական ընտանիքի անդամները ունևոր մարդիկ են և ապրում են քաղաքում։ Վերջիններս ստիպված են եղել հրաժարվել Եսենիայից` հանգամանքների բերումով։
Եսենիան որոշում է այցելել նրանց, որտեղ նրան բոլորը լավ են ընդունում և պարզվում է, որ նա ունի նաև կրտսեր քույրիկ։ Որոշ ժամանակ Եսենիան ապրում է այնտեղ և շուտով նրանց տուն է այցելում Օսվալդոն, ով ինչպես պարզվում է, հանդիպում էր Եսենիայի կրտսեր քրոջ հետ։ Այդ ամբողջ ընթացքում նա եղել էր գերության մեջ և չէր կարողացել որոնել Եսենիային։ Հանդիպելով կրկին, նրանք չեն կարողանում ապրել միմյանցից հեռու։ Եսենիայի քույրը, ով ուներ սրտի լուրջ հիվանդություն, չկարողանալով համակերպվել իր սերը կորցնելու մտքի հետ, լքում է տունը և հեռանում երկրից։ Օսվալդոն և Եսենիան կրկին վերագտնում են իրենց երջանկությունը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Ժակլին Անդերե | Եսենիա |
Խորխե Լավատ | Օսվալդո |
Իրմա Լոսանո | Լուիսա |
Իսաբելա Կորոնա | Մախսիտա |
Աուգուստո Բենեդիկո | Եսենիայի պապը |
Ալիսիա Ռոդրիգես | Մարիսելա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ալֆրեդո Բ. Կրևեննա | ռեժիսոր |
Խուլիո Ալեխանդրո | սցենարիստ |
Խոսե Օրտիս Ռամոս | օպերատոր |
Սերխիո Գերերո | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում դարձել էր կատարյալ ռեկորդակիր։ 1975 թվականին այն դիտել է 91 միլիոն հանդիսատես[1]։ Ըստ քննադատների, կինոնկարի թեման և երջանիկ ավարտը, որն ավելի շատ հիշեցնում էր Մոխրոտիկի մասին հեքիաթը, նպաստում էին ֆիլմի հաջողությանը կինովարձույթում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|