Jump to content

Իրժի Սկալակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Սկալակ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1992(1992-03-12)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Պարդուբիցե, Արևելաչեխական երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Իրժի Սկալակ (չեխ․՝ Jiří Skalák,մարտի 12, 1992(1992-03-12)[1], Պարդուբիցե, Արևելաչեխական երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), չեխ ֆուտբոլիստ, «Դինամո (Չեսկե-Բուդեևիցե)» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Չեխիայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալակը Պրահայի «Սպարտայի» սան է։ 2011 թվականի ամռանը խաղային պայմանագիր ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է Սլովակիայի «Ռուժոմբերոկ»։ Օգոստոսի 20-ին «Տատրանի» դեմ խաղում Իրժին նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում[2]։ Հոկտեմբերի 29-ին Նիտրայի դեմ խաղում Սկալակը դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով իր առաջին գոլերը նոր թիմի կազմում[3]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Սպարտա»։ «Պրշիբրամի» դեմ խաղում հայրենի ակումբի կազմում նորամուտն է նշել Գամբրինուս լիգայում[4]։ 2013 թվականի սկզբին Սկալակը վարձավճարով միացել է Սլովակիային։ «Սպարտա» վերադառնալուց հետո ևս երեք հանդիպում է անցկացրել և կրկին գնացել է վարձակալության․ նոր թիմն է դարձել «Զբրոևկան»։ Օգոստոսի 26-ին Օստրավայի «Բանիկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]։ Հոկտեմբերի 27-ին «Մլադա-Բոլեսլավի» դեմ խաղում Իրժին խփել է իր առաջին գոլը «Զբրոևկաի» կազմում[6]։

2014 թվականի ամռանը Սկալակը վարձավճարով տեղափոխվել է «Մլադա Բոլեսլավ»։ Հուլիսի 27-ին «Վիսոչինայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[7]։ Օգոստոսի 16-ին «Պրշիբրամի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Մլադա Բոլեսլավի» կազմում[8]։ Վարձակալության ավարտից հետո ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր։

2016 թվականի սկզբին տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,2 մլն ֆունտ։ Փետրվարի 13-ին «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում[9]։ 2017 թվականին օգնել է ակումբին մտնել էլիտա։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Միլուոլ»[10]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Չեխիայի պատանեկան հավաքականի կազմում Ռումինիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ Մրցաշարի ընթացքում խաղացել է Ռումինիայի[11], Հունաստանի[12], Իռլանդիայի[13], Սերբիայի[14] և Իսպանիայի թիմերի դեմ խաղերում[15]։ Սերբերի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական տնային առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Դանիայի[16], Սերբիայի[17] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[18]։

2015 թվականի սեպտեմբերի 3-ին Ղազախստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում Սկալակը նորամուտն է նշել Չեխիայի հավաքականի կազմում[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FBref.com(բազմ․)
  2. «Татран VS. Ружомберок 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Нитра VS. Ружомберок 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Спарта Прага VS. Пршибрам 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Баник Острава VS. Зброёвка 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Млада-Болеслав VS. Зброёвка 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Высочина VS. Млада-Болеслав 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014-07-37. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Млада-Болеслав VS. Пршибрам 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Брайтон энд Хоув Альбион VS. Болтон Уондерерс 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  10. «Jiri Skalak: Millwall sign Brighton & Hove Albion's Czech Republic winger». BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Румыния (до 19) VS. Чехия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  12. «Чехия (до 19) VS. Греция (до 19) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Чехия (до 19) VS. Ирландия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  14. «Чехия (до 19) VS. Сербия (до 19) 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  15. «Чехия (до 19) VS. Испания (до 19) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  16. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Сербия (до 21) VS. Чехия (до 21) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Чехия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Чехия VS. Казахстан 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]