Իրժի Լիպտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Լիպտակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 30, 1982(1982-03-30)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]

Իրժի Լիպտակ (չեխ․՝ Jiří Lipták, մարտի 30, 1982(1982-03-30)[1], Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]), չեխ հրաձիգ (տրապ)։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2010 և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության երկու էտապների հաղթող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրժի Լիպտակը միջազգային մրցաշարերում սկսել է հանդես գալ 1997 թվականին Չեխիայի հավաքականի կազմում։ Լիպտակի կարիերայի ամենամեծ հաջողությունը երեք անձնական հաղթանակներն են՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը[2], ինչպես նաև երկու ոսկե մեդալներն աշխարհի գավաթի խաղարկությունում (Պեկին, 2014[3] և Սան Մարինո, 2016[4])։ Անհատական հաշվարկում երկու անգամ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 18-րդ տեղը

2021 թվականի հուլիսի 29-ին դարձել է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ առաջ անցնելով իր հայրենակից Դավիթ Կոստելեցկիից, որն զբաղեցրել է երկրորդ տեղը[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1st օլիմպիական չեմպիոն 2020
  • 2nd աշխարհի առաջնությունների երկակի արծաթե մեդալակիր
  • 3rd աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր
  • 1st Եվրոպայի եռակի չեմպիոն
  • 2nd Եվրոպայի առաջնությունների 4-ակի արծաթե մեդալակիր
  • 3rd Եվրոպայի առաջնությունների 3-ակի բրոնզե մեդալակիր
  • 1st աշխարհի գավաթի երկակի հաղթող (Պեկին, 2014 և Սան Մարինո, 2016)
  • 3rd աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (Չհանվոն, 2018)
  • 2nd 2001 թվականի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • 3rd 2002 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրժի Լիպտակը ամուսնացած է։ Կնոջ՝ Պետրայի հետ նա ունի երկու երեխա՝ որդին՝ Դանիելը և դուստրը՝ Կարոլինան[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. ČTK (2019 թ․ սեպտեմբերի 7). «Brokař Lipták si na ME vystřílel zlato a účast na olympiádě». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «First-time medallist Liptak beat Olympic Champ Alipov at the Trap Men event in Beijing» (անգլերեն). ISSF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Liptak (CZE) leads the men's Trap final to secure San Marino World Cup Gold» (անգլերեն). ISSF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Чех Липтак победил на Играх в трапе, установив олимпийский рекорд». matchtv.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Fouká dobrý vítr, můžu do lesa? tipuje první manželova slova Petra Liptáková». iDNES.cz (չեխերեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]