Իրեն Պարեդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրեն Պարեդես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1991(1991-07-04)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Legazpi, Urola Garaia, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[2][3][4]
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Իրեն Պարեդես (իսպ.՝ Irene Paredes Hernández, հուլիսի 4, 1991(1991-07-04)[1][2], Legazpi, Urola Garaia, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[2][3][4]), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնա ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան, 2023 թվականի աշխարհի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Սոսյեդադ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարեդեսը ծնվել է Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի Լեգազպի քաղաքում, որտեղ նա 2007 թվականին միացել է տեղի «Սարաուս» ակումբին։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։ 2008 թվականի հոկտեմբերի 5-ին Իրենը իր նորամուտը նշել է Մալագայի դեմ խաղում՝ Իսպանիայի առաջնությունում[5]։

«Ատլետիկ Բիլբաո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Պարեդեսը պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաո»» հետ։ Նա ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան և մեկ անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն։ 2012 թվականի հունիսի 10-ին Իրենն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ կարմիր քարտ է ստացել «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում։

«Պարի Սեն Ժերմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Պարեդեսը տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն», որտեղ նա առաջին անգամ խաղացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում և հասել մինչև եզրափակիչ[6]։

2018 թվականի մայիսի 31-ին Պարեդեսը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում նվաճել է իր առաջին գավաթը։ Նրա ակումբը Ֆրանսիայի գավաթի եզրափակչում հաղթել է Լիոնի Օլիմպիկին[7]։ 2018/19 մրցաշրջանից առաջ նա դարձել է «Պարի Սեն-Ժերմենի» ավագը։

2021 թվականի հունիսի 4-ին Պարեդեսը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն՝ ընդհատելով Լիոնի «Օլիմպիկի» 14 տարվա հաղթանակների շարքը[8]։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 8-ին Պարեդեսը որպես ազատ գործակալ երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ[9]։ Սեպտեմբերի 4-ին նա իր նորամուտը նշել է «Բարսելոնայի կազմում Իսպանիայի առաջնության խաղում[10]։ Հոկտեմբերի 17-ին Իրենը խփել է իր առաջին գոլըը «Բարսելոնայի» կազմում «Հուելվայի» դեմ խաղում։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսի 6-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Չեմպիոնների լիգա Իսպանիայի սուպերգավաթ Կատալոնիայի գավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 2016/17 18 2 2 0 9 3 0 0 0 0 29 5
2017/18 19 3 6 2 0 0 0 0 0 0 25 5
2018/19 12 2 3 0 4 0 0 0 0 0 19 2
2019/20 14 0 5 2 5 0 1 0 0 0 25 2
2020/21 21 6 1 0 6 2 0 0 0 0 28 8
Ընդամենը 84 13 17 4 24 5 1 0 0 0 126 22
Իսպանիա Բարսելոնա 2021/22 24 4 2 0 10 1 2 0 0 0 38 5
2022/23 25 2 0 0 11 2 1 0 0 0 37 4
Ընդամենը 49 6 2 0 21 3 3 0 0 0 75 9
Ընդհանուր կարիերայի ընթացքում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկ Բիլբաո»

  • Իսպանիայի չեմպիոն՝ 2015/16 թթ

«Պարի Սեն-Ժերմեն»

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/21
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ 2017/18 թթ

«Բարսելոնա»

  • Իսպանիայի կրկնակի չեմպիոն, 2021/22, 2022/23
  • Իսպանիայի Գավաթակիր 2021/22
  • Իսպանիայի Սուպերգավաթի եռակի հաղթող, 2021/22, 2022/23, 2023/24
  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2022/23

Իսպանիայի ազգային հավաքական

  • Աշխարհի չեմպիոն՝ 2023թ
  • Ալգարվեի գավաթակիր. 2017թ
  • Կիպրոսի գավաթակիր. 2018 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Footoféminin.fr (ֆր.)
  5. «Irene Paredes Hernández — Historical Archives» (անգլերեն). Официальный сайт ФК «Реал Сосьедад». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Bouhaddi gives Lyon fourth Women's Champions League title» (անգլերեն). UEFA.com. 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Le PSG s'offre la Coupe de France féminine devant Lyon au terme d'un scénario incroyable» (ֆրանսերեն). L'Equipe. 2018 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  8. «PSG Féminines win French league for first time, ending Lyon's run of 14 titles» (անգլերեն). The Guardian. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Irene Paredes signs for Barça» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». 2021 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Barça 5-0 Granadilla: Magnificent start» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». 2021 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Պարեդես» հոդվածին։