Իրբենյան նեղուց
Արտաքին տեսք

Իրբենյան նեղուց (էստ․՝ Kura kurk, լատիշ․՝ Irbes jūras šaurums), նեղուց, միացնում է Բալթիկ ծովը Ռիգայի ծոցին։ Հանդիսանում է ջրային սահման Լատվիայի և Էստոնիայի միջև։ Գտնվում է Էստոնական Արևմտաէստոնական կղզեխմբի Սաարեմաա կղզու Սիռվեսյաեռ թերակղզու և Լատվիական Նյամլյա թերակղզու հյուսիսային Դոմեսնես հրվանդանի միջև։
Հիմնականում խորությունը կազմում է 10 - 20 մ։ Ցուրտ ձմեռների ժամանակ սառցապատվում է[1].
Նեղուցի ամենանեղ մասի լայնությունը կազմում է 33 կմ, երկարությունը՝ 65 կմ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոդվածը Մեծ սովետական հանրագիտարանում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)