Իտալական հեքիաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց ֆոն Բայրոցի նկարազարդած «Լուսավոր դեմք» հեքիաթը (Ջ. Բազիլե), 1909

Իտալական հեքիաթներ (իտալ.՝ Fiabe italiane), գրական և ֆոլկլորային պրոզայիկ ստեղծագործություններ իտալական գրականության մեջ։ Ինչպես այլ երկրների ազգային հեքիաթները, նրանք նույնպես լուսաբանում են ազգային մշակույթը, կենցաղը, իտալացիների բնավորությունը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրների համամատությամբ (Բրիտանական գրականություն, Գերմանական գրականություն, Ֆրանսիական գրականություն, Իսպանական գրականություն, Նորվեգական գրականություն) Իտալական գրականությունը ձևավորվել է ավելի ուշ։ Պատճառն այն է, որ միջնադարյան Իտալիայում գրական լատիներենն ավելի երկար պահպանվեց, քան ցանկացած այլ երկրում։ Մինչև XIII դարը լատիներենը պահպանվեց գրականության մեջ, «որոշակի իմաստով, որպես կենդանի լեզու»։ Լատինական լեզուն երկար ժամանակ խոչընդոտ էր իտալական լեզվի, որպես գրական լեզու, կայանալու համար, քանի որ այն իտալացիների կողմից չէր ընկալվում որպես «օտար» լեզու. հասարակության մեջ լատիներենը բիզնեսի և մշակութային հաղորդակցության միջոց էր։ Իտալիայի գրականության մեջ բացակայում էին ժողովրդական էպոսների ու հեքիաթների ազգային առանձնահատկությունները, որոնք ավելի ցայտուն էին Սկանդինավիայում կամ Ռուսիայում, թեպետ այդ երկրներում նույնպես ազգային մշակույթի ու գրականության մեկնաբանումն սկսվել է մի փոքր ուշ[1]։

Գրական հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլո Մակիավելլի

Իտալական կարճ պատմվածքների ամենավաղ հավաքածուներից մեկը՝ «Նովելինոն», հայտնվել է 13-րդ դարի վերջում։

«Նովելինո» արձակը, որը հավաքվել էր մի քանի աղբյուրներից, պահպանում էր պրովանսյան,անտիկ և արաբական գրականության ազդեցությունը, մասնավորապես, գրական ձևավորումը, հետևելով Հազար ու մեկ գիշեր («A Thousand One Gights») հեքիաթների օրինակին։ Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված էին ոչ հայտնի հեղինակների ստեղծագործություններ, սակայն ուսումնասիրողներն այդ գործերը ներկայացնում են որպես բարձրարժեք հեղինակային ստեղծագործություններ։ Մոտիվները, սյուժեները և տեխնիկան լայնորեն օգտագործվեցին Ջովաննի Բոկաչչոյի կողմից՝ Դեկամերոն («Decameron») (1350-1353) ստեղծագործության մեջ[2]։ XIV դարի երկրորդ խոշորագույն իտալացի նովելիստը Ֆրանկո Սակետտին է։ Ժամանակակից իտալական հեքիաթների հավաքածուների մեջ ներառվում են «Նովելինո» և «Երեք հարյուր պատմվածք» ժողովածուներից նովելներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хлодовский Р. И. Итальянская литература и художественное единство европейской литературы Нового времени // История литературы Италии : в 4 т. / Андреев М. Л., Хлодовский Р. И. — ИМЛИ РАН. — М. : Наследие, 2000. — Т. 1. Средние века. — 590 с.
  2. Мелетинский Е. М. Формирование классической формы новеллы («Декамерон») // Классическая новелла эпохи Возрождения (Историческая поэтика новеллы). — М.: Наука, 1990. — 278 с. — ISBN 5-02-016745-2
  3. Итальянские сказки, 1991, էջ 8