Իվերական վանք
Իվերական վանք հուն․՝ Μονή Ιβήρων | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | monastic community of Mount Athos? |
Դավանանք | ուղղափառություն |
Նվիրված | Վերափոխումն Աստվածածնի |
Հիմնադրված | 980 |
Մակերես | 33 042 հեկտար |
![]() | |
![]() | |
imiviron.gr |
Իվերական վանք կամ Իվերոն (հուն․՝ Μονή Ιβήρων, վրաց.՝ ივერთა მონასტერი), ուղղափառ, այժմ` հունական վանք Աթոսում, Հունաստան։ Գտնվում է թերակղզու հյուսիս-արևելքում, հիմնվել է 980-983 թվականներին, վրացիների կողմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվերո (Ιβήρων) բառը հունարեն նշանակում է «վրացապատկան»[1], Իբերիա[2]` Վրաստան։ Անվանումը բացատրվում է նրանով, որ վանքի հիմնադիրն ու առաջին շինարարը եղել է վրաց վանական Հովհան Իբերացին։ Վանքը կառուցվել է վրաց Բագրատիոնիների արքայական տան միջոցներով։
1830 թվականին Իվերական վանքը գրավվել է հույների կողմից, որոնք 1866 թվականին վրացական արձանագրությունները փոխարինել են հունականով։
Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվերոնն ունի բազմաթիվ սուրբ մասունքներ, ավելին, քան Աթոսում մեկ այլ վանք։ 9-րդ դարից պաշտվող հրաշագործ Աստվածամոր սրբապատկերը ևս գտնվում է այստեղ։
Վանքի գրադարանում հաշվվում է մոտ 2.000 ձեռագիր, 15 թղթագլան, 20.000 տպագիր գիրք, հիմնականում` վրացերենով, հունարենով, երբայերենով և լատիներենով։

Այժմ վանքում ապրում է մոտ 30 հոգևորական ու վանական եղվայր։
Վանահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհան Իբերացի (983—1002)
- Եվֆիմ Աթոսացի (1002—1028)
- Գեորգի Աթոսացի (1028-ից հետո-մինչև 1065)
- Պաքոմիոս (1640-ականներ)
- Վասիլի (1990—2005)
- Նաֆանաիլ, (2005-ից մինչև այժմ)
Իվերոնի հետ կապված անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տորնիկի (մահացել է 985 թվականի)
- Գիորգի Մթածմիդելի (1009-1065)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mount Athos — Athens: Sotiris Kadas, 1986. — P. 51.
- ↑ Չշփոթել Պիրենեյան թերակղզու հետ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иверский монастырь на официальном сайте монастырей Афона
- Иверский монастырь на сайте министерства культуры Греции
|