Իվան Տուչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Տուչկով
Ivan Tuchkov.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1956(1956-09-13)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 22, 2018(2018-09-22) (62 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովո գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան, Department of History and Theory of Art, Faculty of History, Moscow State University? և Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Q24937499?
Ivan Tuchkov Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Տուչկով (սեպտեմբերի 13, 1956(1956-09-13), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2018(2018-09-22), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստագետ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան (2015—2018), նույն համալսարանի արվեստի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ (2007—2018), արվեստագիտության դոկտոր (2008), պրոֆեսոր (2009)։ Մասնագիտացել է իտալական վերածննդի և անտիկ աշխարհի եվրոպական արվեստներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի տեսության և պատմության բաժինը, 1981 թվականին՝ ասպիրանտուրան։ Նույն ժամանակից ի վեր դասավանդել է ամբիոնում։

1988 թվականին ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Բիկտոր Գրաշչենկովի ղեկավարությամբ պաշտպանել է «Իտալական Վերածննդի վիլլաների հուշարձանա-դեկորատիվ նկարները և հին ավանդույթ (Ֆլորենցիա և Հռոմ)» վերնագրով թեկնածուական թեզ։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը «Վերածննդի շրջանի Հռոմի վիլաները, որպես ընդհանուր համակարգ․ պատկերապատում և հռետորաբանություն» վերնագրով։ 2016 թվականից Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ենթակա բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ էր։

Իվան Տուչկովը ելույթ է ունենում «Արվեստի պատմության և տեսության արդի հիմնախնդիրները» 5-րդ միջազգային գիտաժողովում (2014)

Եղել է Դանթե Ագիլյերի միջազգային ընկերության մոսկովյան բաժանմունքի անդամ, արվեստագետների ասոցիացիայի անդամ, թանգարանների միջազգային խորհրդի ռուսական ազգային կոմիտեի (ICOM) անդամ, նկարիչների մոսկովյան միության և «Միջազգային նկարչական ֆոնդի» անդամ։ «Իտալական ժողովածուի» խմբագրակազմի անդամ և գլխավոր խմբագիրն էր, ինչպես նաև «Лазаревские чтения» ժողովածուի խմբագրակազմի անդամ։ 2003 թվականին Փարիզում ր Պետերբուրգում տեղի ունեցած «Փարիզ — Սանկտ Պետերբուրգ 1800—1830։ Երբ Ռուսաստանը խոսում էր ֆրանսերեն…» ցուցահանդեսի հայեցակարգի հեղինակներից մեկն էր, 2010 թվականից «Արվեստի պատմության և տեսության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի մշտական կուրատորը։

«Վերածննդի դասական ավանդույթն ու արվեստը (Ֆլորենցիայի և Հռոմի վիլլաների որմնանկարները)» մենագրության համար 1994 թվականին արժանացել է Շուվալովի անվան մրցանակի։ Տիրապետում էր անգլերեն և իտալերեն լեզուներին։

2015 թվականի նոյեմբերին նշանակվել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, 2016 թվականի մարտի 21-ին ընտրվել նույն ֆակուլտետի դեկան։

Վախճանվել է 2018 թվականի սեպտեմբերի 22-ին հավանաբար ինֆարկտից կամ պոկված թրոմբից[1]։ Աճյունասափորը թաղված է Վագանկովյան գերեզմանատան աճյունասափորանոցում[2]։


Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16-րդ դարի իտալական վիլլաների նկարչության գեղարվեստական առանձնահատկությունները // Հնագույն պատմության և միջնադարի հիմնախնդիրները: / Под ред. Ю. М. Сапрыкина. — М.: Изд-во Московского университета, 1981. — С. 158—169.
  • Դասական ավանդույթ և Վերածննդի արվեստ (Ֆլորենցիայում և Հռոմում գտնվող առանձնատների որմնանկարներ)։ — М.: Изд-во Московского университета, 1992. — 16 п.л.
  • Օտարերկրյա արվեստի պատմություն: / Պատմական կրթություն։ Ընդհանուր կուրսերի ծրագիր / Отв. ред. С. П. Карпов. — М.: Изд-во Московского университета, 1998. — 2,3 п.л. (2-е изд. 2001, в соавторстве).
  • Օտարերկրյա արվեստի պատմություն: // Պատմական կրթություն։ Ընդհանուր կուրսերի ծրագիր / Отв. ред. С. П. Карпов. Часть вторая. — М.: Изд-во Московского университета, 2001. — 2,3 п.л. (второе издание) (в соавторстве).
  • Վերածննդի արվեստը Իտալիայում: «Իրական կինոն» կինոստուդիա: 50 րոպե տևողությամբ 10 սերիա: Սցենարի հեղինակ, պատկերազարդ նյութի ընտրող և վարող: — 2002. 5 п.л.
  • Օրհներգ Վերածննդի վիլլայի փառքի համար։ // Հին ռուսական արվեստը: Բյուզանդիա, Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա. Արվեստ և մշակույթ: Նվիրվում է Վիկտոր Լազարևի ծննդյան 100-ամյակին (1897—1976). — СПб.: Дмитрий Буланин, 2002. С. 419—433. — 1 п.л.
  • «Հերկուլեսի քաջագործությունները» Կապրարոլայի Ֆարնեզե վիլլայում // Առասպելը Վերածննդի մշակույթում / Отв. ред. Л. М. Брагина. — М.: Наука, 2003. — С. 164—178. — 1 п.л.
  • Վերածննդի շրջանի Հռոմի վիլաները, որպես ընդհանուր համակարգ․ պատկերապատում և հռետորաբանություն: — М., 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]